HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետգնումների համար նախատեսված փողերը հոսում են օֆշորային գոտիներ

Ռուսաստանում պետական գնումների համար նախատեսված 1,3 տրիլիոն ռուբլու մեկ հինգերորդը փոխանցվել է օֆշորային գոտիներ:

Եվրասիական չորրորդ հակակոռուպցիոն ֆորումում  ելույթ ունենալով`  Ռուսաստանի դաշնության հաշվիչ պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան նշել է, որ Հաշվիչ պալատը եւ Ֆինանսական մոնիթորինգի դաշնային  ծառայությունը  ստեղծում է պետական բյուջեից միջոցներ ստացած  օֆշորային կազամկերպությունների սեփականատերերի  ռեեստր: Նման բազայի ստեղծման նպատակը տնտեսության ապաօֆշորացումն է:

«Մենք ուսումնասիրում ենք այն պայմանագրերը, որոնք կնքվել են այլ երկրների  իրավասության տակ գտնվող ընկերությունների հետ: Վերջին շրջանում կնքված 1,3  տրիլիոն ռուբլի արժեքով 280 ուսումնասիրված պայմանագրերից բացահայվտել են  272, 4  մլրդ ռուբլի արժեքով (21%)  50  նման գործարքներ:  280  պայմանագրերը ուսումնասիրվել են 2014 թվականի ընթացքում: Գործարքները կատարվել են 2013 թ.-ին», -հայտնել է  Տատյանա Գոլիկովան:

2014թ.  կուսամնասիրվեն  պետական գնումների 1 մլրդ ռուբլի արժեքով գործարքներ՝ պարզելու` գնացել են արդյոք պետական փողերը օֆշորներ: Ուսումնասիրվում են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլ նաեւ  պետական ընկերությունների գնումները:

«Այս ուսումնասիրությունների նպատակն է պարզել պետական գերատեսչությունների եւ պետական ընկերությունների ղեկավար պաշտոնյաների եւ օֆշորային ընկերությունների սեփականատերերի միջեւ եղած կապերը»,-ՌԲԿ-ին հայտնել  է Հաշվիչ պալատի իր աղբյուրը: Այս ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է կատարվեն փոփոխութոյւններ  պետգնումների մասին գործող օրենսդրությունում:  Տ.Գոլիկովան հայտնել է, որ անհրաժեշտ է շտապ ընդունել  օրենք, որը կբացառի օֆշորային ընկերությունների միջոցով  պետական գնումները: 

Նման իրավիճակ է նաեւ Հայաստանում: «Հետքը» մի քանի անգամ գրել է, թե ինչպես են օֆշորային ընկերությունները հաղթել պետական գնումների մրցույթներում: Իսկ պետական գնումների մրցույթներում հաղթած հայաստանյան մի շարք ընկերությունների հիմնադիրները օֆշորային ընկերություններ են եւ նրանց սեփականատերերը, բնականաբար, հայ պաշտոնյաներ  են, կամ նրանց հարազատները: Սակայն Հայաստանի իշխանությունները ցանկություն չունեն պարզելու, թե այս կամ այն ընկերության իրական սեփականատերը ով է եւ ինչու են պետական բյուջեի փողերը հոսում օֆշորային գոտիներ:

Լուսանկարում`Հաշվիչ պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter