HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանր հանցագործության վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

2014 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը քննությամբ չպարզված վայրում ու անհայտ հանգամանքներում սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մեսրոպ Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործև քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքիքննչական վարչության Շենգավիթի բաժնում: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter