HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Woodpeckers» էկոխաղալիքները՝ «Made in Armenia» էքսպոյում

Երևանում շարունակվում է «Made in Armenia»  էքսպոն, որտեղ ի թիվս հայկական բազմաթիվ բրենդների, ներկայացված է նաև արցախյան «Woodpeckers»  փայտե խաղալիքների  բրենդը: Այս մասին հայտնում է «Woodpeckers» ընկերությունը:

 «Woodpeckers»-ը  հայկական շուկայում առաջին ընկերությունն է, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր փայտե խաղալիքների արտադրությամբ: Այն  հիմնադրվել է 2014թ-ին Աշոտ Մարգարյանի կողմից:

Այն սոցիալ-կրթական ծրագիր է, որտեղ երեխաների պատկերացումներով խաղալիքներ են պատրաստվում՝ այսպիսով դարձնելով նրանց գործընթացի անմիջական մասնակիցներ:

Նախաձեռնությունը բացառիկ է ոչ միայն նրանով, որ օգտագործվում է խոշոր արտադրամասերի փայտի մնարցորդներ, երկրորդային հումք՝ այդպիսով վնաս չտալով բնությանը, այլև այն, որ եզակի ցանց է ստեղծել ամբողջ Արցախի տարածքում՝ լավ հնարավորություն ընձեռելով հեռավոր շրջաններում ապրող շնորհաշատ մարդկանց՝ նաև իրենց ձեռքի աշխատանքը իրացնելու համար:

Ուշագրավ է, որ հայրենական արտադրանքը որակով գերազանցում է շուկայում առկա ներկրվող բոլոր անհայտ ծագման խաղալիքներին: Դրանք նույն տեսակի այլ ապրանքանիշներից գնային առումով էլ ավելի մատչելի են:

Ծրագրի հեղինակի խոսքերով, իրենց  նպատակն Արցախում պատրաստվող ձեռքի աշխատանքները համաշխարհային շուկայում մեկ հզոր բրենդի անվան տակ ներկայացնելն է: Կարևոր է նաեւ ծրագրի սոցիալ-կրթական բաղադրիչի տարածումն ու զարգացումը: Այս պահին բազմաթիվ նոր ու հետաքրքիր գաղափարներ կան, որոնց վրա  «Woodpeckers»-ի թիմն աշխատում  է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter