HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նոր սոցիալական կենտրոն՝ Գյումրու տնակային թաղամասերի անապահով ընտանիքների երեխաների համար

«Փարոս» հիմնադրամի եւ «Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ի աջակցությամբ Գյումրիում այսօր բացվեց տնակային ավաններում բնակվող եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին արտադպրոցական կրթություն եւ անհրաժեշտ խնամք ցուցաբերելու զարգացման կենտրոն:

Այս կենտրոնում ավելի քան 100 երեխայի կտրվի անվճար արտադպրոցական ուսուցման, համապատասխան մասնագետների կողմից դասապատրաստման հնարավորություն: Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվելու դպրոցից հետո ուսումը շարունակելու ցանկություն ունեցող բարձր դասարանների աշակերտները: Նրանց տրվելու է բուհական քննություններին պատրաստվելու անվճար աջակցություն:

«Դեպի առաջ» երեխաների կենտրոնում հաճախողներին օրվա մեջ մեկ անգամ կտրվի սնունդ, լողանալու եւ հիգենիայի պահպանության այլ հնարավորություններ:

«Կենտրոնի ստեղծումը լավագույն հնարավորություններից մեկն է տնակային ավանների եւ անապահով ընտանիքների երեխաներին գորշ միջավայրից կտրելու համար, ուր նրանք կստանան նաեւ հոգեբանական եւ առողջապահական աջակցություն»,-նշեց կենտրոնի ղեկավար Աիդա Խաչատրյանը:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին «Փարոս» հիմնադրամի եւ «Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչները, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter