HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք վերցնելու կասկածանքով Ջավախքում հայ պաշտոնյա է ձերբակալվել

Վրաստանի Ներքին Գործերի նախարարության հակակոռուպցիոն գործակալությունը կաշառք ստանալու փաստով ձերբակալել է Ախալքալաքի շրջանի վարչության ճարտարապետության և շինարարության հսկողության ծառայության ավագ մասնագետին: Այս մասին հայտնում է ջավախքյան www.jnews.ge լրատվական կայքը: 

Ինչպես հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, օպերատիվ-որոնողական և քննչական աշխատանքների արդյունքում, կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ենթակառույցների, բարեկարգման, ճարտարապետության և շինարարության ծառայության, ճարտարապետության և շինարարության հսկողության բաժնի ավագ մասնագետ Հարություն Իրիցյանը:

Քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ, մինչ համապատասխան շինարարական աշխատանքների պաշտոնական թույլտվությունը, Հարություն Իրիցյանը քաղաքացուն թույլ է տվել սկսել աշխատանքները՝ վերցնելով 1200 դոլար: Իրավապահ մարմինները Հարություն Իրիցյանին ձերբակալել են կասկածյալի կարգավիճակով:

Կաշառք ստանալու փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի 1-ին մասով տարվում է հետաքննություն: Օրենքը նախատեսում է 6-ից մինչև 9 տարի ազատազրկում: Հետաքննությունը վարում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն գործակալությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter