HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015-2016 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

Հայ կրթական հիմանրկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2015-2016թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2015 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել www.aefweb.org/scholarships/ կայքից, և 2015 մայիսի 4-ից մինչև հունիսի 15-ը (13:00-ից մինչև 17:30-ը)  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Մաշտոցի 13, Դերասանի տուն):

Մանրամասն պարզաբանումների համար կարող եք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով` (374 10) 53 14 85 (զանգեն միայն ուսանողները և ոչ ծնողները) կամ գրել [email protected] հասցեին:

Մեկնաբանություններ (1)

Maria
Կներեք մի բան հարցնեմ, տեքստում նշված չեն մասնագիտությունները, եթե խնդրեմ, կասեք խոսքը որ մասնագիտությունների մասին է գնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter