HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է հանքահորերի թիվը. դրանք արդեն պատրաստ են շահագործման

«Արդյոք ԱՄՆ-ի ընթացիկ ռեսուրսները հսկայական են: Ըստ էության` ռեսուրսները էլ ավելի մեծ են, եթե հաշվի առնենք արդեն շահագործվող և այն հանքահորերը, որտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»-, հայտնում է «Bloomberg» գործակալությունը:

Արդյունահող ընկերությունները ԱՄՆ-ի տարածքում, Տեխասից մինչև Պենսելվանիա 4731 նավթային հորատանցքեր են փորել, որոնք արդեն պատրաստ են շահագործման: Դրանք յուրատեսակա պահեստարաններ են, որտեղից  ցանկացած պահի հնարավոր է  արդյունահանել օրական 322 հազար բարել նավթ` հենց շահագործման առաջին օրվանից սկսած: Այս ծավալը կարելի է համեմատել ՕՊԵԿ-ի  անդամ` Լիբիայի 2015 թվականի արդյունահանման ցուցանիշի հետ:  Այս մասին վկայում են «Bloomberg Intelligence»-ի հրապարակած տվյալները:

Հանքավայրերի թիվը , որոնք արդեն ենթակա են հիդրավլիկ ճեղքման, վերջին 12 ամսվա ընթացքում եռապատկվել են, ընկերությունները չեն շտապում սկսել արդյունահանման պրոցեսը` սպասելով նավթի ավելի ձեռնտու շուկայական գների: Այսպիսով ընկերությունները ընտրել են նավթի ամենաձեռնտու և ապահով պահեստները` ընդերքը: Միևնույն ժամանակ ԱՄՆ- ի տարածքում նավթամթերքի ավանդական  պահեստներում եղած նավթի ծավալները սկսած 1930 թվականից ` ռեկորդային են:

«Bloomberg Intelligence»-ի վերլուծաբան Էնդրյու Քոզգրովը (Andrew Cosgrove) մեկնաբանել է տիրող իրավիճակը. « Գների անկմանը զուգահեռ  հանքահորերի շահագործման մեկնարկը , որոնց թիվը նորմայից ավելացել է, շուկայում նավթի ծավալների հավելյալ ավելցուկ կգրանցի, որն իր հերթին բացասական ազդեցություն կունենա նավթի գնի վրա»:

«Bloomberg Intelligence»- ի արված հաշվարկները ցույց են տալիս , որ նավթի արդյունահանումը 48 նահանգներում 2016 թվականի  IV եռամսյակում  կարող է աճել օրական 322 հազար բարելով, կազմելով միջինը 7,485 միլիոն բարել, այս ցուցանիշները կգրանցվեն, եթե նավթ արդյունահանող ընկերությունները հոկտեմբերից ամսական  125  հանքահոր շահագործման հանձնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter