HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը Սինգապուրում մասնակցել է ICC-ի բանկային համաժողովին

Ս.թ. ապրիլին Սինգապուրում կայացավ ICC-ի բանկային համաժողովը` նվիրված առևտրի ֆինանսավորմանը, ոլորտի զարգացման ժամանակակիցուղենիշների և մարտահրավերների քննարկմանն ու միջազգային փորձի փոխանակմանը: Համաժողովը կազմակերպվել էր Միջազգային առևտրի պալատիկողմից` Սինգապուրի Բանկերի միության (ABS) և Բիզնեսի ֆեդերացիայի աջակցությամբ (SBF):

Ընդհանուր առմամբ համաժողովին ներկա էին 65 երկրների կառավարության և բանկային համակարգերի ավելի քան 400 ներկայացուցիչներ, այդ թվում`Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայիպատվիրակություններ (IFC): ICC-ի համաժողովի աշխատանքին, Ասիական զարգացման բանկի հրավերով, մասնակցեցին նաև Յունիբանկիներկայացուցիչները:

«Դուրս գալով զարգացման որակապես նոր փուլ, մենք նախատեսում ենք միջազգային համագործակցության շեշտակի ընդլայնում: Նման համաժողովները լավհարթակ են փորձի փոխանակման, գաղափարների, զարգացման հեռանկարների և մարտահրավերների քննարկման համար: Յունիբանկի ներկայացուցիչներըմի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցան արտերկրի առաջատար բանկերի և միջազգայիան կառույցների մասնագետների հետ` համագործակցությանհաստատման ուղղությամբ, քննարկեցին առևտրի ֆինանսավորման գործիքների արդի հնարավորություններն ու առավելությունները», - նշեց ՅունիբանկիՎարչության նախագահ Վարդան Աթայանը:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter