HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21 հայ երիտասարդներ կուսանեն UWC քոլեջներում 2015-2017 թթ.

UWC Հայաստանի ազգային կոմիտեն ամփոփել է United World Colleges (UWC) միջազգային ցանցի քոլեջների ընդունելության արդյունքները:

Ընդհանուր առմամբ, Ազգային կոմիտեն ստացել էր 2015-2017 թթ. UWC-ում ուսանելու 160 դիմում: Կանոնների համաձայն, յուրաքանչյուր դիմում գնահատվել է Ազգային կոմիտեի առնվազն երեք անդամների կողմից: Դիմումների գնահատումն անցնում է գաղտնիության պայմաններում. ընտրական հանձնաժողովի անդամները տեսնում են միայն պատասխանների բովանդակային մասը, առանց դիմողի անձնական տվյալների (անուն, սեռ, տարիք, բնակավայր եւ այլն):

Առաջին փուլի արդյունքներով, 126 երիտասարդներ ստացել էին Skype-ով հարցազրույցի մասնակցելու հրավեր, որից հետո եզրափակիչ փուլի համար ընտրվել էին 56 թեկնածուներ: Վերջնական փուլում նրանք խմբերով են աշխատել (մասնակցել են բանավեճին եւ կատարել են ստեղծագործական առաջադրանքը), անցել են տարբեր թեմաներով երկու հարցազրույց եւ կատարել են գրավոր առաջադրանք:

Ընտրության բոլոր փուլերին մասնակցել են ընտրական հանձնաժողովի 19 անդամներ, որոնց թվում էին UWC քոլեջների շրջանավարտներ, UWC միջազգային գրասենյակի անդամներ, կրթության ոլորտի մասնագետներ ու հոգեբաններ: Վերջնական փուլում յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է ընտրական հանձնաժողովի վեց անդամների կողմից:

UWC շրջանակներում կատարվող ընտրության հիմնական առանձնահատկություններից է need-blind admission համակարգը, որը թույլ է տալիս մասնակցին գնահատել անկախ նրա ընտանիքի ֆինանսական հնարավորություններից: Ապագա ուսանողի վճարունակությունը ուսումնասիրվում է միայն նրանից հետո, երբ նա ընտրվում է UWC քոլեջներից մեկում սովորելու համար: Սովորելու մտադրությունը հաստատած թեկնածուներին, ովքեր հավակնում են կրթաթոշակի (ուսման դրամաշնորհ), ֆինանսական գնահատման ձեւ է ուղարկվում: Դրամաշնորհները տրամադրվում են  «demonstrated need» համակարգով, այսինքն` ընտանիքի հասույթները հաստատող տվյալների ու փաստաթղթերի հիման վրա: Քանի որ կրթաթոշակային հիմնադրամի միջոցները սահմանափակ են, demonstrated need համակարգը թույլ է տալիս դրամաշնորհներ տրամադրել այն թեկնածուներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, եւ ճիշտ այն ծավալով, որը հարկավոր է:

Վերջին փուլի արդյունքներով ընտրվել են 21 երիտասարդներ Երեւանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Dilijan College-ում, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդեռլանդների UWC քոլեջներում:

****

2016–2018 թթ. ուսման համար դիմումների ընդունելությունը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դիմումի ձեւն ու լրացման կանոնները, ինչպես նաեւ ընտրության չափանիշները, ժամկետներն ու ընդունելության ընթացակարգերը ներկայացված են գտնել   www.am.uwc.org կայքում: Ս.թ. մայիսի 16-ին UWC Dilijan քոլեջում բոլոր ցանկացողների համար կանցկացվի Բաց դռների օր՝ տեղեկատվությունը մասնակցության մասին հասանելի է այս հղումով:

Դիմումների ընդունումն ու թեկնածուների ընտրությունը իրականացնում է անկախ մարմինը՝ UWC Հայաստանի ազգային կոմիտեն: Ընտրական հանձնաժողովը ձեւավորվում է UWC-ի կողմից, նրա կազմում ընդգրկվում են նաեւ տարբեր երկրներում գտնվող UWC դպրոցների շրջանավարտներ: Որպես կանոն, քոլեջները ընդունում են թեկնածուներին՝ ազգային կոմիտեների խորհրդատվության վրա հիմնվելով: Այնուամենայնիվ, քոլեջները իրենց են վերապահում են յուրաքանչյուր ուսանողի դեպքում վերջնական որոշման կայացման իրավունքը:

UWC-քոլեջների ընդունելությունը կատարվում է բացառապես մրցութային հիմունքներով: Նախապատվություն է տրվում տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին, անկախ նրանց ծագումից: Ընտրության նման համակարգը հավասար հնարավորություններ է ապահովում թեկնածուների համար՝ անկախ նրանց ազգությունից, կրոնից, լեզվից ու ծնողների ֆինանսական հնարավորություններից: Այն նաեւ հնարավորություն է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող երիտասարդների, ովքեր տարբեր մշակույթներ են ներկայացնում:

****

2014–2016 թթ. UWC դպրոցներում սովորելու համար Հայաստանի UWC ազգային կոմիտեն ընտրել էր 22 հոգու: Նրանցից մեծ մասը սովորում են դրամաշնորհների հաշվին, որոնք տրամադրվել են քոլեջների, RVVZ ու IDeA հիմնադրամների հիմնադիրների եւ այլ բարերարների կողմից :

2015–2017թթ. UWC քոլեջներում ուսանելու դիմումներ կարող էին ներկայացնել Հայաստանի այն քաղաքացիները, ում տարիքը ուսման մեկնարկի պահին, այսինքն` 2015 թ. օգոստոսի վերջին, կլինի 16-ից ոչ պակաս եւ 18-ից ոչ ավելի:

Մեկնաբանություններ (2)

Hetq
You should send your inquiry to www.am.uwc.org
Armine Avagyan
Dear Sir/madam, My son is 11 years old. He studies well at school N122 named after A.Block in Yerevan. I would kindly ask you to inform me if my son is allowed to apply to UWC in Dilijan. He has been successfully transferred to 7-th grade at public school. What are the main subjecst to which the future applicant should learn and know firstly in order to be able yo apply to your college. kind Regards , Armine Avagyan P.S. please, confirm the receipt of my inquiry

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter