HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտնագործությունը

Բոլորովին էլ անտեղի չէ, որ տիկին Հրանուշ Հակոբյանը սփյուռքի նախարար է նշանակվել: Հայաստանի տնտեսության զարգացման համար նա մի հայտանգործություն մյուս  հայտնագործությունից հետո է անում: Սփյուռքահայերին Երևանում ժողովների է հրավիրում, Երևանի այգիներից մեկում, ազգային բարերարների պուրակ է հիմնում: Արարում է ազգային բարերարի կոչման և այլ շքանշաններ և սփյուռք այցելած ժամանակ դրանք բարեհոգորեն և ձեռնբաց այս կողմ այն կողմ է շռայլում...

Բայց պետք է խոստովանել, որ նրա վերջին հայտնագործությունը արդեն իսկ գլուխգործոց է: Նա դիմում է մեզ, քննադատողներիս և կոչ է անում.

«Ուրեմն բարի եղեք, օգնեք, որ տնտեսությունը զարգանա, թող մեկ միլիոն մարդ Հայաստանում հազար դոլար հաշվի համար բացի բանկում, բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա:»

Այո, հենց այդպես, իսկապես որ հանճարեղ հայտնագործություն, հանճարեղ գաղափար, իսկապես որ, որքան է հեշտանում հանելուկը, այն լուծելուց հետո:

Տիկին Հրանուշ Հակոբյանին կխնդրեի, լուծել նաև հետևյալ հանելուկը: Արդյո՞ք նա և Հայաստանի իշխանությունները այդքան են արբել իշխանական աթոռի հմայքից, որ չգիտե՟ն, թե ինչն է Հայաստանի ժողովրդի աղքատացման, երկրի տնտեսության անկման և արտագաղթի պատճառները: Կխնդրեի պարզել մի անհասկանալի հարց, այդ ինչպե՞ս է լինում, որ իշխանության լծակի մոտ կանգնած անձնավորությունները և նրանց մերձավորները հենց այդ աղքատ և թույլ բանկերի երկրում մի քանի տարում միլիոնների արժեցող ապարանքների տեր են դառնում:

Տիկին Հրանուշ Հակոբյանին թախանձագին կխնդրեի այդ հանելուկները լուծեն նախ իրենց համար, որովհետև հայ ժողովուրդը և Հայաստանում և սփյուռքում գիտի դրանց պատասխանները: Նա գիտի, որ որևէ երկրում, տնտեսությունը՝ ժողովներ գումարելով, շքանշաներ շռայլելով, արդեն իսկ իրենց սպառած ճոռոմ հայրենասիրական ճառերով, կամ «արի տուն» կոչերով, չի զարգանում: Այլ միայն ու միայն քաղաքական կայուն և իրավական պայմանների առկայության պարագաներում: Այն երկրներում, որտեղ օրենքը օրենք է, օրինականությունը` օրինականություն, օրենսդիր մարմինները անկախ են օրենք գործադրող մարմիններից, որտեղ անկախ դատարաններ գոյություն ունեն և որտեղ դրամատերերը, զուռբաները  և կաշառակերները, կամ կաշառք տվողները, նրանց իրենց ներքինին չեն դարձրել:

Սամվել Հովասափյան, Բեռլին, ապրիլ 2015 

Մեկնաբանություններ (37)

Ոչ սփյուռքահայ
Տեսնես տիկին Հրանոյշը կարդացել է՞ այս սփյուռքահայերի մեկնաբանությունները։
Սալբի
Սա չաւուշ կնիկը լման խռֆէր է։ Նոր Յակոբ Պարոնեան մ'ըլլար, ասոր եւ ասոր պէս (ապ)ազգային ջոջերու մասին ,,Փոքրապատիւ մւորացկաններ,, մը գրէր
ՀԲԸՄ անդամ
Ներեցէք, որ ՀԲԸՄ-ի փոխարէն ԲԲԸՄ եմ գրել։ Անունս Արսէն Սարգիսեան է, եթէ այդքան շատ էք ուզում գիտենալ անուն ազգանունս։ Միտքս այն է, որ ես չեմ հաւատում, որ ինչպէս Հրանուշն է ասում, Բարեգործականի 300 անդամները ծափահարել են իր այդ տխմար առաջարկին։
Narek
Ամեն բան ուզում են սփյուռքի վրա գցել, իսկ մեր մեծահարուստնե՞րն ինչու չեն նույն նախաձեռնությամբ հանդես գալիս, քիչ ունե՞ն։ Սաշիկ Սարգսյանը թող առաջին օրինակը ցույց տա, Քոչարյանն էլ հետևից
Լիբանանահայ
Եւ աս կինը կը պնդէ թէ Սփիւռքը համաձայն է, նայէք հոս՝ https://www.youtube.com/watch?v=y0LbbawFWYA ՍՓԻՒՌՔԸ ԱՅԼԵՒՍ ՄԻԱՄԻՏ ՉԷ ՈՐ ՀԱՄԱՁԱՅՆ ԸԼԼԱՅ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ՆԱԽԱՐԱՐՈՒՀԻ
Մարտիկ
Սերնդափոխությունն էլ չի փրկի։ Շերմազանովն ու Աշոտյանն էլ իբր ուրիշ սերունդ էին, տեսնո՞ւմ եք ինչ լավ մասնակցում են երկիրը կործանելու գործին
հայ մարդ
Մենք սփյուռքահայերս, ասես մի չգրված օրենքին հետևելով, միշտ էլ ծափահարել ենք Հայաստանից մեզ մոտ հյուր եկած անձնավորություններին, և խորշել ենք նրանց երեսին ասել, թե այդ ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը և ժողովրդին: 25. Սամվել Հովասափյան /////////////////////////////////////////////////////// Բարեկամս, ես հազար անգամ եմ ասել: Այն էլ ինչպե՜ս և ինչպիսի պատասխանատու անպատիվ մուրացկանների եմ ասել: Իմ կարծիքով իրենցից շատերից իրոք շատ բան կախված չէ, ոմանք էլ պարզապես կամազուրկ ու վախկոտ ծափահարող մասսա են: Մեզ սերնդափոխություն է անհրաժեշտ բոլոր ասպարեզներում նույնիսկ սփյուռքի ավանդական կուսակցություններում ու համայնական կառույցներում, իսկ այդ սերնդափոխությունն անխուսափելի գործընթաց է, որը ժամանակի հրամայականն է ու ապագայի տեսլականը: Ես հավատում եմ գալիք նոր սերնդին: Մինչ այդ մեզ բոլորիս համբերություն: Շարունակենք մեր ուժերի սահմաններում օգտակար լինել մեր միակ ու անկրկնելի Հայաստան աշխարհին, քանզի հարդը անցողիկ է, իսկ ցորենը մնայուն:
Սամվել Հովասափյան
Անկեղծ ասած, ես այսքան արձագանքներ չէի սպասում: Եթե՞ մենք վրդովվում ենք, եթե մենք գրում ենք, արձագանքում ենք, նշանակում է, որ հետաքրքրված ենք, հետաքրքրվում ենք Հայաստանով: Ինչ որ մի խելացի քաղաքական գործիչ (կարծեմ Վինստոն Չերչիլը) ասել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն պետության, որ ունի: Սա հանդիմանություն չէ հայաստանցի մեր հայրենակիցների հասցեին, բայց պետք է խոստովանենք, որ ժամանակին Հայաստանում մթնոլորտն այնպես էր և է, որ ամեն ոք ցանկանում է պետության հաշվին ապրել, հարստանալ: Մյուս կողմից ընդդիմադիր ուժերը այնքան թույլ են, մասնատված, որ չեն կարողանում ժողովրդի մեծամաս այն հատվածին, որը տառապում է, մոբիլիզացնել: Ներկա կացության համար ինչ որ մեղքի բաժին ունենք նաև մենք՝ սփյուռքայերս: Որովհետև. ա- Հենց սկզբից սփյուռքի հայ կուսակցությունները , մտավորականները, եկեղեցին, որպեսզի Հայաստանում տեղ գտնեն, գրկախանվեցին իշխանական աթոռին բազմած անձավորություններին, որոնք բառիս բուն իմաստով անարխիայի պայմաններ էին ստեղծել, որպեսզի ավելի լավ կարողանան թալանել երկրի հարստությունը: բ- Մենք սփյուռքահայերս, ասես մի չգրված օրենքին հետևելով, միշտ էլ ծափահարել ենք Հայաստանից մեզ մոտ հյուր եկած անձնավորություններին, և խորշել ենք նրանց երեսին ասել, թե այդ ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը և ժողովրդին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ռուսահայ (22) - Այո: Պայքարի շատ ձևեր կան: Օրինակ մեկը. ես Հայաստանում երբեք օլիգարխի օբյեկտ չեմ գնում,օլիգարխի արտադրած ապրանք ու ծառայություն ձգտում եմ չգնել,եթե ալտերնատիվ կա: Իմ նշանաբանը Հայաստանում՝ գնիր փոքրից/փոքր բիզնեսներից, եթե անգամ այն մի փոքր թանկ է: Ու ես նախօրոք ուսումնասիրում եմ, թե տվյալ խանութը, ծառայությունը, բանկը, օբյեկտը իրականում ում է պատկանում:
ՀԱՅՈՒՀԻ
Խայտառակություն
ուֆ
Տգիտությունից ճաքեր է տալիս
Մի ուրիշ սփիւռքահայ
Կկարծէք մարդիկ քո՞ռ են, խո՞ւլ են, յիմա՞ր են, սփիւռքահայերը տեսան, թէ անցած տարիենրին Հայաստան ուղարկուած իրենց գումարներն ինչերի վրայ ծախսուեցին, գործազրկութեան հա՞րց լուծեցիք, ի՞նչ արեցիք, որ դեռ ուզում էք ու ուզում, անխիղճներ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես համաձայն եմ,որ «Սփյուռքի նախարարությունը» փոխարինվի «Ներգաղթի նախարարությամբ»: Երկրորդ՝ կոնկրետ ա՛յս դեպքում չեմ հասկանում որոշ սփյուռքահայերի վրդովմունքը. հարգելիներս, եթե ձեր փողը դնեք հայկական բանկերում, դու՛ք եք մնում այդ փողի տերը՝ գումարած տոկոսաշահույթը: Հիմա եթե ես իմ փողը ընդամենը 1%-ով դնեմ հոլանդական բանկում, հենա հայկական բանկերում 3-3.5%-ով կդնեմ: Այս ձևով սփյուռքահայերը Հայաստանում տնտեսական,ուստի նաև քաղաքական լծակներ ձեռք կբերեն: Օրինակ շատ սփյուռքաթուրքեր իրենց փողերը պահում են թուրքական բանկերում: Մնացածի մասին գրել եմ վերևի 2 կոմենտներումս:
Z:G
.Այս հոդվածը հաստատ տիկին Հակոբյանը չի կարդալու կամ եթե կարդա էլ քմծիցաղ կտա բոլոր մյուս իշխանավորների նման,ովքեր լսում ու կարդում են իրենց հասցեին հնչած քննադատությունները:Ձեզ չի թվում,որ այս հոդվածներով ոչինչ պիտի կարողանանք փոխել մեր երկրում?
Սամվել Հովասափյան
Սիրելի Վարազ, այո կարելի է պատկերացնել, որ սփյուռքի հայերը (ոչ միայն հայերը) իրենց դրամը հայկական բանկերին վստահեին, բայց դրա համար հորդորներ ու կոչեր պետք չեն, այլ երկրում դրսի կապիտալի և ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որը Հայաստանում գոյություն չունի և այդպես ինչ երևում է, մոտ ապագայում էլ գոյություն չի ունենալու:
ominac
Այսչափ տարի է դեր պիտի տեսնեմ հայաստանի հետ աշխատած անձ մը որ հայաստանի աշխատանքային համակարգին գող աւազակ ըսելով չակնարկեր․
Դավիթ
մորքուր ջան, մեռնեմ երկաթե տրամաբանությանդ։ 1000 դոլար տվեք ու նոր կարաք մեզ քլնգել, ասածդ էս ա՞
Սէրլի
Կը միանամ թիւ 23-ին - մենք հոս Սփիւռքին մէջ չէինք գիտէր թէ Հայաստանին մէջ ասանկ սկզբունքային եւ ճշմարտութեանը հետամուտ լրագրողներ կան, միայն Հ1-ի հաղորդումներ լսելով կը պատկերացնես, թէ հայրենիքին մէջ ամեն բան վարդագոյն է։ Հրանոյշին հրաշունչ ճառը պատճառ դարձաւ, որ գիտնանք Հետքին մասին եւ այլեւս Հ1-ի ցափռտուքները լսելու փոխարէն Հետք կը կարդանք
Մարգարիտա
մեր ղեկավարների փողը պրծա՞վ, ռսները Հայաստանի դոլարները իրանցով արեցի՞ն, որ էլի սփյուռքահայերից են ուզում շորթել։ ԱՄՈԹ Ա ԱՄՈԹ ՀԵՐԻՔ ՁԵՌՆԵՐԴ ՊԱՐԶԱԾ ՓՈՂ ՄՈՒՐԱՔ ԱՅ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐ ԹՔԵՄ ՁԵՐ ՆԱՄՈՒՍԻՆ
Սամվել Հովասափյան
Ինչքան լավ կլիներ, որ որոշները համարձակություն ունենային և իրենց անուն ազգանունով հանդես գային: Իսկ դուք ԲԲԸՄ - ի անդամ (31) ո՞ւմ նկատի ունեք: Համարձակություն ունեցեք և ձեր միտքը պարզ ասեք:
ԲԲԸՄ անդամ
Իսկապէս՞ Բարեգործականը ծափահարել է այս անմիտ յայտարարութեանը։ Հաստատ ծափահարած կլինեն, որ շուտ ձայնը կտրէ, հեռանայ
Սամվել Հովասափյան
Սիրելիներս, հանելուկ չեմ լուծելու, եթե ասեմ, որ բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ, դասակարգային պայքարը, պայքարը արդարության և դեմոկրատիայի համար, միշտ էլ գոյություն է ունեցել, դեռ ոչ անցյալում, կամ այսօր շատ երկրներում, այն դրսևորվում էր և դրսևորվում է, քաղաքացիական պատերազմների միջոցով: Մեր օրերում Եվրոպայի և աշխարհքի մի շարք դեմոկրատ երկրներում, քաղաքական պատերազմները այլևս իմաստ չունեն, քանի որ կուսակցությունների և հասարակական այլ դեմոկրատ ուժերի համախմբումով կարելի է լինում հասնել իշխանափոխության: Հայությունը ինչո՞ւ պետք է բացառություն կազմի: Հուսանք, որ Հայաստանում դրա նախադրյալները դեռ կստեղծվեն, դա երկարատև պայքարի ընթացք է: Եթե մենք դա ի սրտե ցանկանում ենք, ապա սփույռքահայերիս պարտքն է, մեր կարելություններով, նաև բարոյապես, օգնել հասարակական ընդդիմադիր ուժերին: Հայաստանի քաղաքական դաշտում դեռ պակասում են մի իրոք՝ հզոր ձախ սոցիալդեմոկրատական կուսակցութուն, ինչպես նաև աշխատավորությանը համախմբող և նրանց ու հասարակ ժողովրդի իրավունքները պաշտպանող, արհմիություններ: Ուրեմն շատ անելիք կա, չպետք է հուսահատվել:
Արէտ
Կ'ըսեն՝ չիկայ չարիք առանց բարիք։ Սա ապուշ յայտարարութիւնը առիթ եղաւ, որ սփիւռքահայերս ճանչնանք հայաստանեան իրականութեան մասին այս արժէքաւոր կայքէջ Հետքը։ Եթէ Հայաստանին մէջ տակաւին կան ասանկ լրագրողներ եւ արդարուեթան համրա պայքարողներ ըսել է թէ ամեն բան կորած չէ։
Ռուսահայ
Վարազ, ես ինչքան Հայաստանում հանգստացել եմ ու Հայաստանի օլիգարխներին հարստացրել եմ՝ հերիք է, իսկ դուք Ամստերդամից պայքարո՞ւմ եք այդ օլիգարխների դեմ։ Ինչպե՞ս, ասեք մենք էլ իմանանք ու մաիսին ապյքարենք։ Ֆեյսբուքներում ու նման տեղեր ստատուսներ գրելո՞վ։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ռուսահայ (20) - Ի՞նչու Հայաստանում հանգստանալ. որովհետև դա քո՛ հողն ու երկիրն է: Մենք ա՛յս հողից ենք էներգիա ստանում: Իսկ ենթակառույցները, իրոք, պիտի լավանան ու էժանանան: Մյուս կողմից պիտի հասկանալ,որ (հինականում աղքատ հայաստանցիները) մենա՛կ չեն կարող պայքարել այդ օլիգարխների դեմ:
Ռուսահայ
Ասում եք գանք Հայաստանում հանգստանանք։ Լավ, գանք, բայց դուք համապատասխան ենթակառույցներ ստեղծել ե՞ք։ Անկապ թանկությունն էլ չասած, նույն գումարով, ավելի պակասով եթե կարող ենք Հունաստանում կամ Իսպանիայում հանգստանալ, էլ ինչի՞ նորից գնաք Հայաստան, որ մի քանի օլիգարխների ավլեի հարստացնե՞նք։ Հարիֆ գտեք, տիկին նախարար
հայ մարդ
Իմ շատ սիրելի և հարգելի հայրենակիցներ, տիկին Հրանուշ տատիկը և մյուս մեծապատիվ մուրացկանները դատարկ ճառեր ասելու փոխարեն թող իրենց կյանքով օրինակ ծառայեն: Դա վստահություն շահելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն է: Վարի առակն իրենց է վերաբերում: Սկզբունքորեն ,,14. Սամվել Հովասափյանի,, կարծիքի հետ համամիտ եմ: Ես սիրով հազար եվրո պատրաստ եմ տրամադրելու այդ կարգի հայրենաշեն ու սրբազան գործին: Արտասահմանում ապրող հայեը լավ գիտեն, որ հազար եվրոն իրականում կես ամսվա աշխատավարձ է: Այստեղ բուն հարցը վստահության ու հստակ օրենսդրական դաշտի բացակայության խնդիրն է, որն իրոք արտերկրում ապրող հայերիս այլևս հուսահատության աստիճանի հոգնեցրել է: ///////////////////////////////////////////////////////////// Ի՛նքդ օրինակ ծառայիր Մի օր մի կին իր փոքրիկ տղայի հետ գալիս է Մահաթմա Գանդիի մոտ: - Մահաթմա՛,- ասում է նա,- խնդրում եմ, ասա՛ իմ տղային, որ այլևս շաքար չուտի: Մի պահ խորհելով՝ Մահաթմա Գանդին ասում է. - Բարի՛ կին, երկու շաբաթ հետո տղայիդ հետ նորի՛ց այցելեք ինձ: Պատասխանից շփոթված կինը շնորհակալություն է հայտնում` ասելով, որ կանի այնպես, ինչպես որ պատվիրվեց իրեն: Երկու շաբաթ հետո նա իր տղայի հետ նորից է գալիս: Գանդին նայում է փոքրիկի աչքերի մեջ և ասում. - Բավակա՛ն է շաքար ուտես: Զարմացած կինը, չմոռանալով իր երախտագիտությունը հայտնել, այնուամենայնիվ, հարցնում է. - Մահաթմա՛, ինչո՞ւ էր պետք երկու շաբաթ սպասել, եթե այդ նույն խոսքն այն ժամանակ էլ կարող էիր ասել: - Երկու շաբաթ առաջ,- պատասխանում է Գանդին,- ես ինքս էի դեռ շաքար ուտում: Ապա ավելացնում է. - Նախ ի՛նքդ պիտի անես այն, ինչ ուրիշներից պահանջում ես, այսինքն՝ պիտի պահանջես այն, ինչ ի՛նքդ ես պատրաստ անելու: (անհայտ հեղինակ)
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Սամվել (14) - Բոլորն էլ գիտեն, որ ներկա Հայաստանը վասալացել է Ռուսաստանին և գտնվում է «դաշնակցի» «Գազպրոմի» «էժան» գազի ակցաններում: Նավթի գների անկման հետ կապված՝ ամբողջ աշխարհում գները իջնում են,իսկ Հայաստանում՝ բարձրանու՛մ: Նստել- սպասելով բան չի փոխվելու: Սպասում ե(ն)ք Եղեռնի 150-ամյակի՞ն:
gohar
6. ՍՓԻՒՌՔԱՀԱՅ--լիօվին համամիտ եմ զեր կարցիքի հետ․ինչ է՞ , այդքան դիյւրին է 1000 դօլառ աշխատելը եվ տալանչի բանկերին նվեր տալը։ վրա՛ս գրեք․։ իսկ Վարազ Սիւնին մօլօրվաց է․
Ոչ մէկ լումայ այլեւս
Սփիւռքահայերն այլ եւս ապուշ չեն՝ Հայաստանի մաֆիօզ իշխանութիւններուն առջեւ իրենց քսակնին բանալու, բաւ է մեզի խաբէք եւ կողոպտէք, հայրս նոյն այս Հրանոյշին ղեկավարած Մամօկրաֆիայի կեդրոնին որքան դրամ տուած էր եւ ի՞նչ, այսօր այն իր պիզնէսի կեդրոն ըրած է Հրանոյշին քոյր Խաչանոյշը
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Սամվել Հովասափյան (11) - ընդհանու՛ր առմամբ,իհարկե, ճիշտ եք: Բայց վերցնենք կոնկրե՛տ այս դեպքը. ենթադրենք դուք Հայաստանի X բանկում 10 հազար եվրո ավանդ ունեք: Եթե նույնիսկ ոմանք շատ ցանկանան այդ փողը ձեզանից խլել (ժողովրդի լեզվով ասած՝ «քցել»), ինչպե՞ս կարող են:...................................Հայաստանցիների սպասումնե՛րն ու պատկերացումները սփյուռքահարերի մասին չափազանցված են, բայց մյուս կողմից՝ միջին սփյուռքահայն էլ պասիվ է՝ Հայաստանի ներքի՛ն անցուդարձի նկատմամբ: Չե՞ք գտնում:
Սամվել Հովասափյան
Սիրելի Վարազ, այո, իհարկե, եթե Հաայստանում նաև նույնանման իրավական պայմաններ լինեին, ինչպես Եվրոպայում, ապա ոչ միայն մենք մեր դրամները տեղի բանկերին կվստահեինք, այլ չէինք թափառի երկրից երկիր և կգնայինք այնտեղ բնակվելու և աշխատատեղ ստեղծելու: Հայաստանի իշխանությունները հենց սկզբից ի չիք դարձրին մեր բոլորի երազները:
Ով չի նայել՝ թող նայի
Կոմեդի քլաբը Հրանուշի այս ցնցող կոչի մասին՝ https://www.youtube.com/watch?v=uU01UA7XtrU
ՍՓԻՒՌՔԱՀԱՅ
Կը բաւէ Սփիւռքը որպէս կթու կով ընկալել, Հրանոյշ Յակոբեան եւ հայաստանեան միւս պաշտօնեաներ։ Հայաստանի մեծահարուստները կոչնչացնեն Հայաստանի բնութիւնը եւ ընդերքը, աշխատատեղեր չեն ստեղծեր, տուրքերու մէջ կը խեղդեն հայաստանցիները եւ առնուազն անբարոյականութիւն է այսօր Սփիւռքէ նորէն նիւթական ակնկալիքներ ունենալ՝ հայրենի տնտեսութիւնը զարգացնելու համար։ Ըսէք տեսնեմ, քանի՞ ներդրում ըրած է միլիարդատէր Ռոբերտ Քոչարեանը Հայաստանի եւ Արցախի մէջ, քանի՞ աշխատատեղ ստեղծած են Սարգսեան եղբայրները, որ չէք բաւարարուէր եւ միայն պոռալ-կանչելով դրամ կը պահանջէք ու կը պահանջէք։ Այդ սփիւռքի նախարարութիւն ըսուածը պէտք է ժամ առաջ փակել եւ տիկին Յակոբեանին ալ իր յափշտակած գումարներու համար միջազգային դատարանի առջեւ պատասխանատւութեան կանչել։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Անպայման ավելացնեմ նաև սա. վերոհիշյալ առաջարկը Հայաստանին միայն օժանդակե՛լ կարող է: ՀՀ ղեկավար մարմինները ՆԱԽ ՊԻՏԻ ԻՍԿԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ լուծեն. այն է՝ ա) թույլ չտա՛լ, որ Հայաստանից կապիտալը/փողը փախչի ու լճացվի օֆշորային գաղտնի հաշիվներում, բ) վերացնե՛լ մենաշնորհները երկրում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իհարկե, համաձայն եմ հոդվածի հեղինակի հետ: Մյուս կողմից՝ դա, ընդհանրապես, ճիշտ կոչ-առաջարկ է,որ սփյուռքահայերը ՀՀ բանկերում հաշիվներ բացեն: Ուղղակի մի հարց կա. բանկի հնարավոր սնանկացման դեպքում ՀՀ-ում երաշխավորված առավելագույն փոխհատուցումը ավանդատուին ցածր է. ինչքան գիտեմ դա հիմա մոտ 8 հազար դոլար է (տվյալ բանկում բոլոր հաշիվների համար միասին): Հոլանդիայում դա 100 հազար եվրո է: Ես,օրինակ, 1000 դոլարից շատ ու շատ ավելի փող կպահեի ՀՀ (կապանյան) բանկերում,եթե երաշխավորված առավելագույն փոխհատուցումը ավանդատուին բարձր լինի: Հայաստանում ավանդի տոկոսային շահույթը մոտ 200%-ով (2-3 անգամ) բարձր է եվրոպականից: Եթե մի սփյուռքահայ օրինակ 50000 եվրո պահի հայկական բանկում ու բանկի սնանկացման ժամանակ մոտ 8000 դոլար հետ ստանա,սա նորմալ չէ: Կամ էլ փողը պիտի պահի տարբեր բանկերում,որը լրացուցիչ գլխացավանք-թղթարարություն է: Ուղղակի ՀՀ Կենտրոնական բանկը պիտի նաև թույլ չտա՛,որ բանկերը բարձր տոկոսով վարկեր տան քաղաքացիներին. այլապես կստացվի,որ հիմա էլ սփյուռքահայերի փողերով են մարդկանց «տոկոսի տակ» գցում:
Samvel Aramyan
Իսկ հիմա դժվարացել է, դրա համար էլ Սփյուռքը պարտավոր է նրանց ապահովել, թե չէ տնտեսական աճ չենք գրանցում,գիշերային հրավառությունները վերանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter