HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 ամենահամեստ միլիարդատերերը

Մարդկանց մեծ մասը երազում է լինել հարուստ և հանրահայտ: Ոմանք երազում են շքեղ առաձնատուն կամ դղյակ, մյուսները` անձնական ինքնաթիռ կամ անմարդաբնակ կղզի ունենալու մասին: Միաժամանակ կան միլիարդատերեր, որոնք ապրում են սովորական մարդկանց նման:

Մեր կազմած ցուցակում ընդգրկված միլիարդատերերը չափից դուրս աշխատասեր են և հաճույք են ստանում իրենց աշխատանքից: Նրանք իմաստ չեն տեսնում ծախսել հավելյալ գումարներ` իրենց «ավելի լավ» զգալու համար:

Բիզնես-տեսություններից մեկն ասում է. «Եթե դուք աշխատում եք միայն փողի համար, երբեք հաջողություն չեք հասնի: Պետք է փնտրեք-գտնեք այն աշխատանքը, որը ձեզ բարոյական ու հոգեկան բավարարվածություն կտա, նույնիսկ եթե վարձատրությունը չի համապատասխանում ձեր սպասելիքներին»: Հարուստ մարդկանցից շատերն են հասկացել դա: Ներկայացվող ցուցակում ընդգրկվել են աշխարհի տասը շատ հարուստ մարդիկ, ովքեր ապրում են համեստ կենցաղով:

Թոնի Շեյ (Tony Hsieh)

Լուսանկարը` www.inc.com-ի

 41 տարեկան է, կարողությունը գնահատվում է 840 միլիոն դոլար: Իր կարերան սկսել է «LinkExchange Microsoft» գովազդային ցանցի վաճառքով: Այն վաճառել է 265 միլիոն դոլարով, այնուհետև գումարները ներդրել է հագուստի և կոշիկի  «Zappos» ինտերնետ-խանութում: Հետագայում նա 350 միլիոն դոլարի ներդրում է արել Լաս Վեգասի կենտրոնում գտնվող տեխնոլոգիական կենտրոնի ծրագրում: Թոնի Շեյի նախկին աշխատակիցները պնդում են, որ նա երբեք չի մտածել փողի մասին, և նրա համար ավելի կարևոր են եղել իրեն շրջապատող մարդիկ:

Դեյվիդ Շերիտոն (David Cheriton)

Լուսանկարը` forbes.com –ի 

Պրոֆեսոր է, այժմ աշխատում է Ստենֆորդի համալսարանում: Ազատ ժամանակ պրոֆեսորը հետաքրքիր տեխնոլոգիական ստարտափեր է փնտրում և ներդրումներ անում: Ամենակարևոր ներդրումը նա արել է 1998 թվականին, 100 հազար դոլար պարտք տալով իր երկու ուսանողներին, որպիսի նրանք զարգացնեն «Google» ընկերությունը: Այս գործարքը նրան բերել է 1 միլիարդ դոլար շահույթ: Շերիտոնը չի ցանկանում մեծ տուն և նոր մեքենա գնել: Վերջին 30 տարիներին ապրում է նույն տանը: Նա նշում է, որ չի հասկանում թե ինչու մարդիկ պետք է անընդհատ նոր իրեր գնեն: Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է 2,9 միլիարդ դոլար:

Ինգվար Կամպրադ (Ingvar Kamprad

Լուսանկարը` slideshare.net

89 տարեկան է: Շվեդ գործարար է, ով հիմնադրել է աշխարհահռչակ «IKEA» կահույքի խանութների ցանցը: Ընկերությունը հիմնադրել է 17 տարեկանում: Բիզնես սկսելու համար գումար վաստակել է ավելի վաղ տարիքում: Նա Ստոկհոլմից գնում էր լուցկի, նոր տարվա խաղալիքներ, զարդեր, գրիչներ , մատիտներ այնուհետև վերավաճառում իր քաղաքում: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 3,4 միլիարդ դոլար: Իր կյանքի ընթացքում երբեք չի բավարարվել իր աշխատանքով և թանկանոց ռեստորաններում գումար չի ծախսել: Ավիատոմս գնելուց միշտ ընտրել է էկոնոմ դասի ամենաէժան տոմսեր: Վարում է հին «Volvo» մակնիշի ավտոմեքենա:

Չակ Ֆինի (Chuck Feeney)

Լուսանկարը` forbes.com-ի 

 84 տարեկան է: Իռլանդական արմատներով ամերիկացի է:  Շատ հաջողակ գործարար է: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 2 միլիարդ, սակայն վերջին 30 տարիների ընթացքում նա արել է 7,5 միլիարդ դոլարի բարեգործություն: Նա իր վաստակած գումարները Իռլանդիայում եւ ԱՄՆ-ում ծախսում է գիտության, կրթության որակի, քաղացիական իրավունքների, առողջապահության մակարդակի բարձրացման համար: Չակ Ֆինին իր կարողությունը վաստակել է «Shoppers Group» խանութների ցանցով, որտեղ նա համասեփականատեր է: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ իր միակ նպատակը եղել է հարստանալը և այդ պատճառով նրա համար դժվար չի եղել այդքան մեծ բարեգործություններ անել: Չակ Ֆինին շատ համեստ կյանքով է ապրում, երբեք թանկ հագուստ չի գնում և ռեստորաններում միշտ էժան գինիներ է պատվիրում:

Ազիմ Փրեմջի (Azim Hashim Premji)

Լուսանկարը` forbesindia.com

Ծագումով հնդիկ է: Ղեկավարում է «Wipro Limited» ընկերությունը, որը հիմնադրել է նրա հայրը: Ազիմ Փրեմջին տնօրինում է ընկերության 75% բաժնետոմսերին: Կարողությունը գնահատվում է 17,4 միլիարդ դոլար: Նրա ապրելակերպից երբեք չի կարելի ենթադրել, որ նա այսքան հարուստ է, վարում է 2005 թվականի արտադրության «Honda City» ավտոմեքենա, ավիատոմսերը միշտ էկոնոմ դասի են: Նա մեծ բարերար է, եկամուտի մեկ քառորդը հանգանակություն է անում:

Մարկ Ցուկերբերգ (Mark Elliot Zuckerberg

Լուսանկարը` lidovky.cz –ի 

Նրան ճանաչում են շատերը, նա երեսուն տարեկան է, կարողությունը գնահատվում է  35,5 միլիարդ դոլար: Կարողությունը կուտակել է իր գործընկերների հետ, ստեղծելով աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցը` «Fаcebook»: Ինչպես նշում են Մարկի ծանոթները, փողը մեծ ազդեցություն չունի նրա վրա: Նա գրեթե միշտ հագնում է մեկը մյուսից չտարբերվող մոխրագույն շապիկներ, վարում է «Honda» մակնիշի «Acura» մոդելի ավտոմեքենա: Իր կյանքի ընթացքում ամենամեծ գնումը եղել է նրա տունը` 7 միլիոն դոլար արժողությամբ, որը գտնվում է Կալիֆորնիայում:

Ջիմ Վոլթոն (Jim Walton)

Լուսանկարը` hdwallpapersos.com

Հանդիսանում է ԱՄՆ- ում շատ հայտնի «Wal-Mart»  առեւտրային ցանցի հիմնադիր Սեմ Վոլթոնի փոքր որդին: Նրա կարողությունը գնահատվում է 37,5 միլիարդ դոլար: Ապրում է` կիսելով հոր կյանքի մասին ունեցած փիլիսոփայությունը` միշտ մնալ համեստ մարդ անկախ նրանից, թե որքան գումար ես վաստակում:  Ջիմը հավատարիմ է մնում իր հին մեքենային` «Dodge Dakota»-ին, իսկ նրա գրասենյակը գտնվում է Արկանզասի հասարակ շինություններից մեկում:

Քրիստի Վոլթոն (Christy Walton)  

Լուսանկարը` www.goldnews.com.cy

«Wal-Mart»-ի հիմնադիր Սեմ Վոլթոնի դուստրն է : Նրա կարողությունը գնահատվում է 38,8 միլիարդ դոլար: Քրիստին հանգանակություններ է անում համալսարաններին: Նա միշտ հայտարարել է, որ իր համար կարևոր է «իր երեխան ճիշտ դաստիրակություն և լավ ուսում ստանա»: Քրիստի Վոլթոնը խիստ հետևողական է իր ապրելակերպին, երբեք շռայլություններ թույլ չի տալիս:

Ուորեն Բաֆեթ (Warren Buffett)

Լուսանկարը` desktophdphotos.com

Հայտնի և հաջողակ ներդրող է: Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 72 միլիարդ դոլար: Ընդունված է ասել, որ նա 20- րդ դարի ամենահաջողակ ներդրողն է: Վստահորեն կարելի է ասել, որ նրան փողը չի հետաքրքրում, նա ապրում է այն տանը, որը գնել է 50 տարի առաջ: Նա չունի, ոչ ինքնաթիռ, ոչ առագաստանավ, նույնիսկ` բջջային հեռախոս: Նա չի սիրում գումար տալ իր երեխաներին, քանի որ կարծում է, որ նրանք ֆինանսապես անկախ պիտի լինեն իրենից: Առաջին ներդրումը Բաֆետը արել է 11 տարեկանում:

Կառլոս Սլիմ (Carlos Slim)

Լուսանկարը` www.forbes.com

Ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդը Կառլոս Սլիմն է (Carlos Slim): Նա արաբական ծագումով մեքսիկացի գործարար է: Կարողությունը գնահատվում է շուրջ 74 միլիարդ դոլար: Նրան հաճախ համեմատում են Ուորեն Բաֆեթի հետ: Կառլոսը երբեք իմաստ չի տեսել մեծ գումար ծախսելու մեջ: Դա վերեբերում է  ցանկացած իր գնելուն, նույնիսկ անշարժ գույքի: Վերջին 30 տարիների ընթացքում նա չի փոխել իր բնակության վայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter