HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը պարզապես ուշադրությունը շեղելու միջոց է

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված են ընդունելու Թռչկանի ջրվեժի մատույցներում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:

Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ բնապահպանության նախարարի տված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են ուժի մեջ:

Այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը, ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն, ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

«ԷկոԼուր»-ն ու «Չենք լռելու»-ն հայտարարում են, որ Թռչկանի հաշվին փող աշխատել պատրաստվող «Ռոբշին» ՍՊԸ-ն ցանկացած պահի կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, «բարի կամքի դրսևորումից»:

Այդ «բարի կամքին» ու կամայականություններին պետք է փոխարինելու գա օրենքը:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպություն
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
01.11.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter