HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիան հրաժարվել է օլիգարխ Դ. Ֆիրտաշին ԱՄՆ-ին հանձնելուց

Ապրիլի 30-ին Ավստրիայի դատարանը մերժել է ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշին արտահանձնելու պահանջի մասին ԱՄՆ-ի դիմումըՀայտնի օլիգարխին ԱՄՆ-ն մեղադրում է միջազգային կոռուպցիոն սխեմայի ստեղծման մեջ: Ավստրիայի դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն դատարանը գործարարին թույլատրել է լքել Ավստրիան:  

«Վիենայի դատարանը կայացրել է որոշում` մերժելով Դմիտրի Ֆիրտաշին  արտահանձնելու մասին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության դիմումը», - հաղորդել է «Reuters»-ը:

Նախագահող դատավոր Քրիստոֆ Բաուերը հայտարարել է, որ ամերիկյան կողմին չի հաջողվել ներկայացնել մեղադրանքը հաստատող բավարար ապացույցներ: Նա նաեւ նշել է, որ Ֆիրտաշը կարող է լքել Ավստրիան, բայց պարտավոր է ներկայանալ դատարանի որոշումը բողոքարկվող նիստին: Ավստրիական դատախազությունը արդեն բողոքարկել է դատարանի որոշումը:

«Գործարարի գրավը չի վերդարձվելու, մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը»,- ասել է դատավորը: Նիստի ընթացքում, որպես գործով վկաներ, հարցաքննվել են Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներ Յուրիյ Բոյկոն եւ Սերգեյ Լեւոչկինը, նախկին պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան, ինչպես նաեւ «Райффайзенбанк»-ի ներկայացուցիչը:

«Միաժամանակ կոնֆերենս կապի միջոցով փակ ռեժիմով հարցաքննվել է նաեւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն»,-հայտնել «РБК-Украина»-ն: Դատարանում իր ելույթի ընթացքում Դ. Ֆիրտաշը պատմել է, թե ինչպես է անցած տարի հանդիպել Պյոտր Պորոշենկոի եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոի հետ:

Այս հանդիպման մասին դատարանում նաեւ պատմել է հանդիպմանը մասնկացած պատգամավոր Սերգեյ Լեւվոչկինը: Հարցաքննվածներից ոչ մեկը հանդիպման մանրամասներ չներկայացրեց՝ վկայակոչելով գաղտնիության պահպանման մասին ստորագրված պարտավորությունը: Ֆիրտաշը նաեւ հայտարարել է, որ իր ԱՄՆ-ին արտահանձնման գործընթացը, ըստ «РИА Новости»-ի մեջբերման, «ունի հստակ քաղաքական մոտիվ»:

Ֆիրտաշի փաստաբանի խոսքերով` 2009-2010թթ. նախընտրական քարոզարշավի ժամանակ իր վստահորդը պաշտպանել է Վիկտոր Յանուկովիչին, իսկ 2014թ. նախագահական ընտրությունների ժամանակ Պորոշենկոին եւ Կլիչկոյին, ոչ թե Տիմոշենկոին եւ Յացենյուկին, որոնց ըստ նրա պաշտպանում էր Միացյալ Նահանգները: «ԱՄՆ-ն ցանկացել է Ֆիրտաշին օգտագործել իր նպատակների համար: Եվ «Տիտանի գործը» միայն առիթ էր Ֆիրտաշին ձերբակալելու համար»: Իր հերթին, Կլիչկոն հարցաքննությունից հետո հայտարարել է, որ Ֆիրտաշի փաստաբաններն իրենց հայտարարություններով փորձում են գործը տեղափոխել քաղաքական հարթություն: «Արդադատության նախարարությունը հերքել է որեւէ քաղքական մոտիվացիա ունենալու հանգամանքը»,- գրում է «The New York Times»-ը: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը ուկրաինական «Апостроф» թերթին հայտնել է, որ Ֆիրտաշի ասածները նպատակ ունեն սեւացնել Պորոշենկոին, քանի որ գործարարը գոհ չէ նրա՝ օլիգարխների դեմ տարվող պայքարին:

«Դա յուղոտ օլիգարխի մանր եւ թեւթեւամիտ վրեժ է»,- թերթին ասել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

«Դատական նիստի ավարտից հետո Դ.Ֆիրտաշը լրագրողներին հայտնել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Նա իր վերադարձի մասին  ժամկետներ չի նշել»,- հայտնել «Интерфакс»-ը:

Հիշեցնենք որ, ուկրաինացի գործարարը Ավստրիայում ձերբակալվել է 2014թ. մարտի 12 -ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով: Ֆիրտաշը կասկածվում է կաշառք տալու եւ հանցավոր համաձայնության գալու մեջ: Քննությունը տարվում է 2006 թվականից: 2014 թ. ապրիլի 2-ին ԱՄՆ-ն պաշտոնապես հրապարակել է մեղադրանքը եւ գործարարին արտահանձնելու պահանջով դիմել Ավստրիական իշխանութույններին: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրում է Ֆիրտաշին, ինչպես նաեւ Հնդկաստանի խորհրդարանի պատգամավորներին եւ այլ պաշտոնյաներին միջազգային կոռուպցիոն սխեմա ստեղծելու մեջ: Ֆիրտաշը, հնդիկ պատգամավոր Ռամաչանդրա Ռաոն, հունգարացի ձեռնարկատեր Անդրաշ Կնոպը, Ուկրաինայի քաղաքացի, գործարար Սուրեն Գեւորգյանը եւ երկու գործարարներ` Հնդկաստանից եւ Շրի Լանկայից կասկածվում են հանքային իրավունքներ ստանալու նպատակով հնդիկ պաշտոնյաներին կաշառելու մեջ: 

Վեց հոգու դեմ հարուցված գործը քննվում է Իլինոյսի նահանգի Չիկագոյի հյուիսային շրջանի դաշնային դատարանում: Քանի որ ամերիկյան ընկերությունը, ում հետ գործ ունեին մեղադրյալները, գտնվում է այդ նահանգում: Դատական գործերում ընկերության անունը նշված «Ա ընկերություն»:

Ըստ գործի նյութերի 18,5մլն դոլարը տրվել է հանքավայրի լիցենզիա ստանալու համար: Հանքավայրից պետք է արդյունահանվեր իլմենիտ,որը համարվում է տիտանի հումք:

Քանի որ կաշաքի համար նախատեսված փողերը անցել են ամերիկյան բանկերով, ԱՄՆ աարդարադատության նախախարութոյւնը գտնում է, որ դա բավարար հիմք է  գործ հարուցելու համար: Նախարարության հայտարարության համաձայն` քննությունը հայտնաբերել է 2006-2010 թ.թ. կատարված 10,597,050 դոլարի նման փոխանցումներ:

Group DF Limited-ը խումբը գրանցված է Վիրջինյան կղզիներում: Նրա կազմի մեջ է մտնում ավստրիական լեռնահումքային Ostchem Holding AG ընկերությունը, հունգարական Global Energy Mining եւ Minerals Limited ընկերությունները եւ շվեյցարական Bothli Trade ընկերությունը:  Համատեղ ձեռնարկութոյւն ստեղծելու մասին պայմանագիը ստորագրվել է 2006-ին Bothli Trade-ի եւ Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի կառավարության միջեւ: 2007 -ին Չիկագոի ամերիկյան ընկերությունը, որի անունն առայսօր չի հրապարակվել, համաձայանգիր է ստորագրել Ostchem Holding AG-ի հետ, որով Bothli Trade-ը պարտավորվել է Հնդկաստանի այդ նահանգից տարեկան մատակարարել 5-12 մլն ֆունտ տիտանի սպունգ: Իսկ դրա համար ամհրաժեշտ էր, որպեսզի Հնդկաստանի կենտրոնական իշխանությունը տա լիցենզիա եւ համաձայանգիր, որոնց ստանալու համար էլ ըստ գործի նյութերի` տրվել է կաշառք:

Դատախազությունը Ֆիրտաշին համարում է հանցավոր  խմբի պարագլուխ, որի հրահանգով տրվել է 18,5 մլն դոլար կաշառքը: Դատախազությունը պնդում է , որ Սուրեն Գեւորգյանը ստորագրել է կեղծ փաստաթղթեր, հետեւել է կաշառքի վճարմանը եւ կորդինացրել համապատասխան գումարների փոխանցումը:

Սուրեն Գեւորգյանը Bloomberg գործակալությանը հայտնել է, որ Ֆիրտաշի ընկերությունները հնդիկներին երբեք կաշառք չեն տվել, իսկ ընդհանրապես Հնդկաստանը շատ է ցանկանում ներդրումային ծրագրեր «ստանալ» ու այնտեղ ներդումներ անելու համար կաշառքի անհրաժեշտություն չկա:

«Հետո մենք իմանաում ենք, որ Հետաքնությունների դաշնային ծառայությունը 2006 թվականից հետեւում է Հնդկաստանի հետ  գործարքին: Մեզ համար դա Հնդկաստանի տնտեսության մեջ ներդրումային ծրագիր էր եւ կարեւոր արտադրության հիմնադրում: Մենք պատրաստ էինք ներդնել 1,5 մլրդ դոլար եւ ուրիշ ոչինչ», -ասել է Սուրեն Գրիգորյանը :

2014թ. մարտի 21-ին Վիենայի դատարանը 125 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակել օլիգարխին: 2015-ի սկզբին ավստրիական վերաքննիչ դատարանը հրաժարվել է բավարարել ԱՄՆ դատախազությանը դիմումը, որով պահանջվում էր բացել գործարարի բանկային տվյալները եւ կալանքի տակ դնել նրա ակտիվները: Այն ժամանակ մերժման համար հիմք է հանդիսացել Ֆիրտաշին կոռուպցիայի մեջ մեղադրելու թույլ հիմքերը:

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Դ.Ֆիրտաշի «OSTCHEM» ընկերության պաշտոնական անձանց կողմից ծառայողական դիրքի չարաշահման եւ բյուջտային միջոցների հափշտակաման մեղադրանքով: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաշվարկել է, որ «Group of Dmitry Firtash» խմբի «Азот», «Рінеазот», «Стирол» ընկերությունների պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությունից հափշտակվել է 2,3 մլրդ գրիվեն:

«Գործը հարուցվել է, գործերը հանձնում ենք Գլխավոր դատախազությանը»,- իր ֆոյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Դմիտրի Ֆիրտաշը «Group of Dmitry Firtash» միջազգային հոլդինգային ընկերության սեփականատերն է: Այն միավորում է քիմիական արդյունաբերության, էներգետիկայի, անշարժ գույքի ակտիվներ, հանդիսանում է «RosUkrEnergo»-ի համսեփականտերերից մեկը: Ուկրաինական «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել է 673 մլն դոլար եւ իր կարողությամբ Ուկրաինայում 14-րդն է:

Վերջին տարիներին Արեւելյան եւ Կնհտրոնական Եվրոպայում Ֆիրտաշը համարվում էր էներգետիկայի եւ քիմիական արդյունաբերության ոլորտի լավագույն ներդրողներից մեկը: Նրա ընկերությունները գործունեություն են ծավալել Ուկրաինայում, Կիպրոսում, Սեյշելյան կղզիներում, Ավստրիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Տաջիկստանում, Շվեյցարիայում եւ Էստոնիայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter