HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչն Արցախում

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է  Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարի տեղակալ Սևերին Շապազին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության  ղեկավար Թոմաս Հալիերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter