HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իլոն Մասկը ներկայացրել է «Tesla Energy» մարտկոցային համակարգը

«Tesla Energy» մարտկոցային համակարգը ստեղծվել է տներում և ձեռնարկություններում էներգիայի ռացիոնալ օգտագործման համար:

«Tesla Motors» ընկերությունը ներկայացրել է «Tesla Energy» մարտկոցային համակարգը: Ընկերությունը  ղեկավարում է միլիարդատեր` Իլոն Մասկը (Elon Musk): «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել է 12, 7 մլրդ դոլար: 

 «Իլոն Մասկի խոսքով ստեղծված նոր մարտկոցային համակարգը կարող է աշխարհում էականորեն փոխել է էլեկտրաէներգիայի սպառման գործընթացը և առհասարակ էներգետիկայի ամբողջ ենթակառուցվածքը»,- հայտնում է «Reuters»-ը:

Նոր համակարգի ներկայացման արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Մարտկոցային համակարգը կարող է օգտագործվել ինչպես տներում, այնպես էլ ձեռնարկություններում: Արտադրանքը ստացել է «Powerwall» անվանումը: Այն իոնա-լիթիումային մարտկոց է եւ լիցքավորվում է ինչպես արևային մարտկոցներից, այնպես էլ տան էլեկտրական ցանցից: Համակարգը նաև կարող է պահուստային էլեկտրամատակարարում ապահովել, եթե անջատվել է տան էլեկտրամատակարարումը:  Համակարգը մարդկանց հնարավորություն կատ արևային մարտկոցները  տեղադրել տների տանիքներին` ապահովելով տան մեջ սպառվող էլեկտրաէներգիայի պահանջարկը և լիցքավորել էլեկտրական մարտկոցներով ավտոմեքենաները:

«Powerwall»-ի ամենափոքր մոդելը, որը ներկայացվել էր ցուցադրության ժամանակ, ունի մեկ մետր լայնություն և երկարություն, իսկ հաստությունը 15 սմ է: Այս չափերը շատ հարմար են նույնիսկ փոքր տների համար: «Powerwall»- ի գինը կախված է հզորությունից` 10 կիլովատ հզորությամբ համակարգը արժե` 3500 դոլար, իսկ 7 կիլովատ հզորությամբը` 3000 դոլար: Նախնական պատվերներ կարելի է կատարել ընկերության կայքի միջոցով, իսկ առաքումները կսկսվեն ամռանը:

Մասկը հայտարարել է, որ այս ծրագրի շրջանակներում «Tesla»- ի հիմնական, բայց ոչ միակ գործընկերը, հանդիսանում է «SolarCity Corp» ընկերությունը:  Նա նաև հայտարարել է, որ 4 րդ եռամսյակում կունենան քիչ, սակայն աճի միտում ունեցող շահույթ:: Գործարարի կարծիքով այս ծրագիրը շահութաբեր կարող է դառնալ միայն հաջորդ տարի: Ըստ «Deutsche Bank»- ի` մարտկոցային համակարգերի վաճառքը «Tesla» ընկերությանը կբերի 4,5 միլիարդ դոլար:

Այժմ Նեվադա նահանգում շարունակվում է «Tesla Motors» ընկերության գործարանի շինարարությունը:  Գործարանի կառուցման համար ներդրումը գնահատվում է 5 միլիարդ դոլար: Մասկը փորձում է  արտադրության ծավալների հաշվին երեք անգամ կրճատել մարտկոցների գինը: 

 Լուսանկարը` cleantechnica.com-ի 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter