HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային Ժողովի հերթական ընտրությունները Արցախում

ԼՂՀ  Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` մայիսի 3–ին ժամը 9.00  ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ուղիղ եթերով հանդես եկավ Արցախի հանրային հեռուստատեսությամբ:

ԼՂՀ քաղաքացիներին շնորհավորելով Ազգային Ժողովի հերթական ընտրությունների մեկնարկով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ ժամը 8-ին հան րապետության ողջ տարածքում բացվել են ընտրական տեղամասերը, որոնց թիվը կազմում է 279: Նրա խոսքով, բոլոր տեղամասերում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ դրանց բնականոն գործունեության ապահովման և քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համար:

Սրբուհի Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ, ինչպես և համապետական նշանակության նախորդ բոլոր ընտրություններում, ներկա խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցնեն բարձր մակարդակով և ընտրողների մեծ ակտիվության պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter