HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Բակո Սահակյան․«Ընտրություններից առաջին հերթին շահելու են մեր երկիրը և մեր երկրի քաղաքացիները»

Այսօր առավոտյան իրենց քաղաքացիական պարտք են կատարել երկրի առաջին դեմքերը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը քվեարկելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց.

«Այն, որ աշխարհը չի ճանաչում մեր հերթական ընտրությունները, դա դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվում ենք և շեղվելու ենք մեր ընտրած ուղուց։ Այս տարիների ընթաքցքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը և սկզբունքայնությունը օգնել են մեզ հաջողությունների հասնել։ Այս ընտրությունները ևս, անպայաման, կնպաստեն նորանոր նվաճումներ ունենալ։ Այս ընտրություններն ունեն մեկ այլ յուրահատկություն, անցնում ենք մշտական խորհրդարանի։ Իհարկե, նպատակ ունեինք խորհրդարանական ընտրություններով միջազգային հանրությունը ներկայանալ իբրեև քաղաքակիրթ աշխարհի կողմից հռչակած և սահմանված կարգերի ու կանոների համաձայն առաջնորդվող երկիր, բայց եթե նրանք չեն ճանաչում կամ չեն ճանաչի ընտրությունների արդյունքները, դեռ չի նշանակում, որ մենք այն չենք կարևորում։ Դա չէ այս ընտրությունների հիմնական ու գերագույն նպատակը։ Ընտրություններից առաջին հերթին շահելու են մեր երկիրը և մեր երկրի քաղաքացիները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter