HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ա. Ղուլյան. «Նախընտրական շրջանը բացահայտել է բոլորի հնարավորությունները»

Ընտրատեղամասում  ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց լրագարողների հարցերին: «Ակնկալիքները, իհարկե, մեծ են, ես քվեարկել եմ հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի։ Իհարկե առաջնահերթը խաղաղությունն է, բայց կարծում եմ շատ անելիքներ կան, և ընտրությունները դրանց իրագործման  հնարավոր միջոցներից մեկն է»,- ասաց Ա.Ղուլյանը։

Անդրադառնալով նոր խորհրդարանի պատգամավորների համամասնության փափոխությանը՝ Ա.Ղուլյանն ասաց, որ որոշակի փոփոխություններ կլինեն, բայց քաղաքական հիմնական դասավորություն կպահպանվի։

Ինչ վերաբերում է 6-րդ գումարման խորհրդարանում ընդդիմության առակայությանը, Ա․Ղուլյանն ասաց․«Այս ընտրությունները նախորդների համամատ ավելի մրցակցային էին, և դա զգացվում էր քաղաքական դաշտի ակտիվությամբ։ Նախընտրական շրջանը բացահայտել է բոլորի հնարավորությունները, սահմանափակումներ չեն եղել։ Ինձ թվում է՝ քաղաքան դաշտը ավելի լայն ներկայցված կլինի 6 գումարման խորհրդարանում»։

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը այսպես գնահատեց ընտրությունների դերը. «Այս ընտրությունները ավելի շատ պետք են մեզ և մեր երկրին ձևավորելու օրենսդիր մարմին։Շատ ավելի լավ կլիներ, որ միջազգային հանրությունը ճանաչի մեր ժողովրդական քայլը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, շատ ավելի կարևոր է մեր ժողովրդի գնահատականը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter