ՈՒրբաթ, 15 դեկտեմբերի

Միջազգային դիտորդ․ «ԼՂ ընտրությունները համապատասխանում են եվրոպական բոլոր ստանդարտներին»



Բուլղարիայի «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Պավել Չերնևը դիտորդական առաքելությամբ հասցրել է այցելել Ասկերանի շրջանի 12 բնակավայր։

Պրն Չերնևի կարծիքով, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ «Ինչպես 2012թ․ նախագահական, այնպես էլ այս խորհրդարանական ընտրությունները բավականին լավ են կազմակերպված։ Ժողովրդի ակտիվությունն էլ բարձր է»,-ասաց դիտորդն ու հավելեց, որ միակ թերությունը որոշ ընտրատեղամասերի անհարմարավետ աստիճաններն էին ֆիզիկական խնդիրներ ունեցողների համար։

«Մի քանի գյուղերի ընտրատեղամասերի աստիճաներն այնքան անհարմար էին, որ չեմ պատկերացնում՝ ինչպես կարող են տարիքով մարդիկ կամ ֆիզիկական խնդիրներ ունեցողները բարձրանալ։ Այդ հարցը ինձ թվում է հեշտ լուծվող է, և վստահ եմ, որ հաջորդ անգամ այդ խնդիրն արդեն չի լինի»,-ասաց Պ․Չերնևը։ Պավել Չերնևը 2012թ․ Արցախ այցելելուց հետո Ադրբեջանում հայտարարվել է անցանկալի անձ («persona non grata»)։

«Ես գաղափար անգամ չունեմ այս այցելությունից հետո ինչով ինձ կսպառնան, բայց ես վախեցողներից չեմ։ Երբ ճշմարիտ բան ես ասում, ոչ բոլորին է դա դուր գալիս։ Իսկ ես ասել եմ ու կասեմ, որ դուք այստեղ հիմնել եք դեմոկրատ ու հզոր պետություն, չնայած, որ դեռ չճանաչված։ Իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրներն ընդամենն ավազակախմբեր են»,-եզրափակեց բուլղարացի դիտորդը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ