HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Հվ.Օսիայի խորհրդարանի խոսնակին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 3-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ազգային ժողովի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման  տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների  ամրապնդման գործում ընտրությունների կարևորությունը: Այնհուտեև կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter