HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Վ. Եվսեև. «Համոզված եմ՝ պատերազմի դեպքում 7 կուսակցությունները կհամախմբվեն»

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը որպես դիտորդ առաջին անգամ է Արցախում, բայց  նա անցած տարի օգոստոսին այստեղ էր այլ առաքելությամբ։ Վ. Եվսեևը խոստովանում է, որ օգոստոսին բավականին լարված էր առաջնագծում ու իր համար առավել հետաքրքիր էր նորից գալ Արցախ և սեփական աչքով տեսնել այսօրվա իրավիճակը։ 

«Մանավանդ խփված ուղաթիռից ու առաջնագծի հունվարյան լարվածությունից հետո շատ կարևոր էր հասկանալ իրավիճակը։ Անցած տարի օգոստոսին մարդկանց մոտ անհանգստության զգացում կար։ Այսօր մենք եղել ենք նաև սահմանամերձ շրջաններում ու մարդկանց մոտ անհանգստություն չի զգացվում։ Հակառակը, արցախցիները վստահ են, որ սահմանը ամուր է, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ Ղարաբաղը կարող է ասյուհետ զարգանալ»,- ասաց Վ. Եվսեևը։

Միակ բանը, որ անհանգստացնում է Վ․Եվսեևին, Ադրբեջանի նոր ռազմական տակտիկան է, որին դիմակայելու համար հայկական կողմից որոշակի ջանքեր է պահանջում։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ Վ․Եվսեևն «Հետքի» հետ զրույցում ասաց. «Մեր դիտորդական աշխատաքի ժամանակ չենք նկատել լուրջ խախտումներ։ Ամենաշատն ինձ ուրախացրել է այն փաստը, որ Աստված չանի պատերազմ լինի, այս 7 կուսակցությունները կհամախմբվեն»,-ասաց դիտորդը ու հավելեց, որ ինքը եղել է տարածաշրջանի չճանաչված և մասնակի ճանաչված 6 պետություններից  5-ում,  որոնց համեմատ Ղարաբաղն ամենադինամիկ զարգացող պետությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter