HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Եվրախարհրդարանի պատգամավոր․«Արցախի խորհրդարանական ընտրությունները համահունչ են միջազգային լավագույն փորձին»

«Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամական խմբի ղեկավար, եվրախորհրդարանի պատգամվոր Ֆրանկ Էնգելը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ցավում է, որ Եվրամիությունը և միջազգային հանրությունը չի ճանաչում Արցախի խորհրդարական ընտրությունները։

«Եթե Արցախում ընդհանրապես ընտրություններ չկազմակերպվեին, ապա այլ կարգի բողոքներ կլինեին միջազգային հանրության կողմից, ու Արցախը կհամարվեր Կովկասի ժողովրդական սև փոս։ Այս երկրի քաղաքացիները ոչ միայն իրավունք ունեն, այլև համոզված են, որ պետք է արտահայտեն իրենց քաղաքական կամքը ժողովարդական եղանակով։ Դա արվել է ավելի քան 20 տարի նախագահական, խորհրդարանական և տեղական ընտրությունների միջոցով։ Այս խորհրդարանական ընտրություները ևս ապացուցում են, որ Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ընտրություն է կատարել»,-ասաց Ֆ․Էնգելը։

Պատգամավորը հիշեց Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները և ասաց, որ այնտեղ նախքան արդյունքների վերջնական ամփոփումը, արդեն հայտարարվել էր Ալևի հաղթանակի մասին։

«Նման բան մենք Արցախում չտեսանք, իհարկե։ Մենք եղել ենք ավելի քան 20 ընտրատեղմասերում՝ Ստեփանակերտում և շրջաններում ու կարող ենք վստահությամբ ասել, որ Արցախի խորհրդարանական ընտրությունները համահունչ են միջազգային լավագույն փորձին։ Ելնելով իմ դիտորդական փորձից (իսկ ես բավականին մեծ դիտորդական փորձ ունեմ), կարող եմ ասել, որ շատ քիչ երկրներում եմ տեսել նման կարգապահ ընտրություններ։ Մենք ավելի քան վստահ ենք, որ այս ընտրությունների արդյունքը կլինի այնպես, ինչպես քվեարկել են արցախցիները։ Ինչ վերաբերում է ընտրողների մասնկացությանը, ապա այստեղ էլ մենք բավականին մեծ ակտիվություն ենք գրանցել, քան տեսել ենք եվրոպական մի շարք պետություններում»,-եզրափակեց Ֆրանկ Էնգելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter