HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Հայտնի են Արցախի ընտրության նախնական արդյունքները. 5 կուսակցություն կլինի խորհրդարանում

Քիչ առաջ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հայտարարեց ԼՂՀ խորհրդարանական ընտրության համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։

Ընտրապայքարին մասնակցած բոլոր յոթ կուսակցություններին կողմ են քվեարկել  68915 ընտրող․

1․Ազատ Հայրենիք՝ 32632 ընտրող, 47․35 %

2․Ազգային վերածնունդ` 3709 ընտրող, 5․38 %

3․Արցախի ժողովրդավարական կուսակցություն` 13105 ընտրող, 19․1 %

4․ ԼՂ կոմունիստական կուսակցություն` 1136 ընտրող, 1․65 %

5. ՀՅԴ` 12965 ընտրող, 18․81 %

6․ Խաղաղություն և զարգացում կուսակցություն՝ 591 ընտրող, 0․86 %

7․Շարժում 88` 4778 ընտրող, 6․93 % 

Ըստ ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ մասնակացության 5 տոկոս շեմ հաղթահարած կուսակցությունը ներկայցվում է խորհրդարանում։ Ըստ հավաքած ձայների՝ դրանք 5-ն են։

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորության քվեարկության արդյունքների մասին հրապարակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները։ Իսկ ԿՀԸ կայքում այդ արդյունքները հասանելի կլինեն մինչև 14։00-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter