HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Հ.Խանումյան. «Առնավազն քաղաքական ակտիվություն ենք ապահովելու առաջիկա 5 տարիներին»

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, հաղթահարել է 5 տոկոսի շեմը և մեկ պատգամավորով ներկայանալու է ԼՂՀ 6-րդ գումարման խորհրդարանում։

Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը այսպես է մեկնաբանում իրենց հաղթանակը․«Փորձում եմ շնորհավորանքներ չընդունել, քանի որ սա այն արդյունքները չեն, որ մենք սպասում էինք։ Բավականին դաժան ու սուղ ռեսուրսների պայմաններում հաջողվեց հասնել այս արդյունքին»։

Անդրադառնալով խորհրդարանում կուսակցության անելիքներին՝ Հայկ Խանումյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակը քաղաքական համակարգի օրագրերը բարձրացումն է, վերահսկողության մեխանիզմների ստեղծումն ու հասարակության ուժեղացումը։

«Ցավոք սրտի նախորդ գումարման ԱԺ-ում մենք նույնիսկ հրապարակային քաղաքականության ականատես չենք եղել։ Առնավազն քաղաքական ակտիվություն ենք ապահովելու առաջիկա 5 տարում։ Մեր կուսակցությունը փորձելու է ամեն ինչ անել հասարակությանն ինքնակազմակերպելու համար։ Մենք վստահ ենք, որ հասարակության ինքանակազմակերպումը միայն թույլ կտա վերացնել սոցիալական կախվածությունը, որ կա այսօր»,-ասաց Հ.Խանումյանը։

Ինչ վերաբերում է այլ կուսակցություների հետ համագործակցության հավանականությանը, Հայկ Խանումյանն մասնավորապես ասաց․«Մենք պատրաստ ենք համագործակցել խորհրդարան մտած մեկ այլ ընդդիրմադիր «Շարժում-88» կուսակցության հետ, եթե նրանք խորհրդարանում էլ մնան ընդդիմադիր թևում։Նրանք մեր ընկերներն են և մենք անցած նախագահական ընտրություններին աշխատել ենք մեկ թիմում»,-եզրափակեց Հ․Խանումյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter