HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքերԱրցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարությունը:  

Վարչապետը ողջունել է նրանց որոշումն այցելելու Արցախ և համոզմունք հայտնել, որ այն սկիզբն է հետագա արդյունավետ համագործակցության: Գործադիրի ղեկավարը կարևորել է պարբերական շփումների նշանակությունը՝ փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից:

Հյուրերը ներկայացրել են իրենց տպավորությունները մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք համարելով ժողովրդավարության սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանող: Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter