HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդուն առևանգելու դեպքով գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Քաղաքացի Էլմիրա Ն.-ն 2013 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ  հիշյալ օրը`  ժամը 16:45-ին, իր նախկին փեսա Կարեն Ն.-ն, վերջինիս եղբայրը և նրանց հայրը փողոցից իրեն և դեռահաս թոռնիկներին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան, տարել Հրազդան քաղաք, որտեղ իրեն  խաբեությամբ իջեցրել են ավտոմեքենայից և հեռացել՝  իրենց հետ տանելով թոռնիկներին:

ՀՔԾ-ն հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կոտայքի մարզի դատախազության դատախազի կողմից:

Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է, և գործի փաստական հանգամանքներով  պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter