HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսները Բրիտանիայից հանում են փողերը

Բրիտանական «Թայմս» թերթը հայտնում է, որ վերջին 15 ամիսների ընթացքում ներդրողները Բրիտանիայից հանել են 356 մլրդ դոլար: Դեր է խաղացել երկրում ներքաղաքական մթնոլորտը եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կոֆլիկտի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաները: Սանկցիաների պատճառով ռուսական փողերը շարունակում են արտահոսել Բրիտանիայից:  

«CrossBorder Capital» գործակալության  փորձագետներն այս ցուցանիշները Բրիտանիայի համար աննախադեպ են համարում, որոնք  կարող են ազդել ֆունտ ստեռլինգի կուրսի վրա: Ռուսական փողերը Բրիտանիայից սկսել են հոսել 2014-ից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական ճգնաժամը: Իրավիճակը սրվեց դեկտեմբերին, երբ նախագահ Պուտինը օլիգարխներին հրահանգեց փողերը վերադարձնել Ռուսաստան:  

Փորձագետներն ասում են, որ վերջին 35 տարիներին Բրիտանիան մագնիսի նման ձգում էր ներդողներին: «CrossBorder Capital»-ի տվյալները ցույց չեն տալիս որտեղից եւ ուր են փոխանցվում փողերը: Գործակալության փորձագետների կարծիքով նման իրավիճակը պայմանավորված է երեք գործոնով`  Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտությունը, Շոտլանդական հանրաքվեից հետո առաջացած վախերը եւ մայիսի 7-ին կայանալիք  ընտրությունների պատճառով ստեղծված անկայուն վիճակը:  

Փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ-ի տնտեսության կայունությունը նույնպես կարող է ունենալ իր դերակատարությունը, քանի որ ներդրողները կարող են դոլարը գերադասել ֆունտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter