HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթացիկ ուսումնական տարվա պարապմունքները կավարտվեն մայիսի 22-ին և 23-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել`  «2014-2015  ուսումնական  տարվա  գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, ենթակայությունից և ուսուցման լեզվից, 2014-2015 ուստարվա ուսումնական պարապմունքները կավարտվեն 2015թ. մայիսի 22-ին՝ հնգօրյա կամ մայիսի 23-ին՝ վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող ուսհաստատության համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` 1-ին դասարանների, առնվազն 32 ուսումնական շաբաթ` 2-րդ դասարանների և առնվազն  34 ուսումնական շաբաթ` 3-12-րդ դասարանների համար: 

Հունիսի 1-22-ն ուսհաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում կանցկացվեն  համապատասխանաբար`  գիտելիքների ստուգում, ավարտական և պետական  ավարտական քննություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter