HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցության հուշագիր՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և ԱԶԲ-ի միջև

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության գրասենյակի միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու եւ համատեղ ջանքեր համախմբելու՝ծրագրեր իրականացնելու համար, որոնք ուղղված են համայնքների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանում աղքատության նվազեցմանը, զարգացման այլ ծրագրերի իրագործմանը: Այս մասին հայտնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադիրամը: 

Նրանք նաև պատրաստ են աջակցելու Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Հուշագիրըստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավորտնօրեն Արմեն Գեւորգյանը եւ Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար ԴեյվիդԴոուլը: Կարեւոր համարելով միջազգային կազմակերպության եւ ոչ պետական հատվածի կառույցի միջեւ համագործակցության ձեւավորումը, Արմեն Գեւորգյանը նշեց. «ԱԶԲ-ն մեր հանրապետության եւ ՀՀ կառավարության խոշորագույն գործընկերներից է եւ ծավալուն ծրագրեր է իրականացնում հանրապետությունում՝ ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական տարբեր չափանիշների ներդրման ուղղությամբ:

Մեր երկու կազմակերպությունների գործունեության ուղղությունները համընկնում են, եւ որոշեցինք միավորել մեր ուժերը՝ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման գործում: Մենք փոխգործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում նաեւ IDeA –ի կողմից իրականացվող խոշոր ու երկարաժամկետ ծրագրերի շրջանակում:

Համագործակցության մեծ հեռանկարներ են առկա հատկապես Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման առումով: ԱԶԲ աջակցությամբ արդեն իսկ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել, մատնանշվել են համայնքների զարգացման հեռանկարները, եւ IDeA -ն այս ուղղությամբ հեռուն գնացող մտադրություններ ունի: Հուսով ենք, որ այս համագործակցության արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն»,-ընդգծեց նա:

ԴեյվիդԴոուլը, կարեւորելովփաստաղթղի ստորագրումը, նշեց.«Ասիականզարգացմանբանկըհամագործակցումէկառավարության, զարգացմանկազմակերպություններիհետ, ինչպեսնաևխորհրդակցում է քաղաքացիականհասարակությանկազմակերպությունների հետներդրումներիհամակարգմանևՀայաստանումառաջնահերթծրագրերիիրականացմանհարցերի շուրջ: IDeA հիմնադրամիհետակնկալումենքարդյունավետհամագործակցություն, ինչըկզարգացնիփորձի փոխանակմանևխորհրդատվությաններուժը՝նախագծելով և իրականացնելով երկարաժամկետևկայունլուծումներ երկրի համար:ԱԶԲ-ն և IDeA հիմնադրամը առաջնահերթություն են տալիս աղքատության նվազեցմանն ու ենթակառուցվածքային զարգացմանը: Համագործակցության առաջին քայլերը կարող են ներառել փոխադարձ խորհրդատվություններ և երկրի ռազմավարությունների քննարկում:

ԱԶԲ-ի քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակում կքննարկենք նաև Դիլիջանի ենթակառուցվածքների զարգացման պլանները: Այս փոխըմբռնման հուշագիրը հիմնված է փոխադարձ բարի կամքի դրսևորման և Հայաստանի զարգացմանը, տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում նրա դիրքերի ամրապնդմանը նպաստելու պատրաստակամության վրա»: Ասիական զարգացման բանկի մասին ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով:

ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 13թ-ին ԱԶԲ-իընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ դոլար՝ ներառյալ 6.6 միլիարդ դոլար համաֆինանսավորում: Սկսած 2005թ-ից ԱԶԲ-ն հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերը և աջակցում է երկրի զարգացման օրակարգի, տնտեսական աճի և բարեփոխումների իրականացմանը: Հայաստանում մշտական առաքելության (ՀՄԱ) գրասենյակը բացվել է 2008թ-ին: Այն ապահովում է կապը ԱԶԲ-ի և Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter