HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մովսես Հակոբյանը հանդիպել է Գերմանիայից ժամանած լրագրողներին

Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է Գերմանիայից ԼՂՀ ԱԺ ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ ժամանած լրագրողներին, ովքեր մինչ նախարարի հետ հանդիպումը այցելել էին ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն: 

Հանդիպման ժամանակ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանության բանակի կազմավորման պատմությունը, նրա առջև ծառացած հիմնական խնդիրները և պատասխանել լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացին, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությանն ու բանակի կողմից ձեռնարկվող պատասխան քայլերին:

Հանդիպման վերջում լրագրողները շնորհակալություն են հայտնել բանակի հրամանատարին ջերմ ընդունելության և առաջնագիծ իրենց այցելությունը կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter