HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինսկը հայտարարել է 900 միլիոն դոլար վնասի մասին. Կրճատվել է արտահանումը դեպի Ռուսաստան

Բելառուսը նպատակ ունի փոխել արտահանման ուղղվածությունը, որպեսզի հույսը չդնի միայն ռուսական շուկայի վրա, որտեղ 2015 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Բելառուսն արդեն կորցրել է 900 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ` Անդրեյ Կոբյակովը  «Беларусь 1» հեռուստաալիքի եթերում:

Կոբյակովը հայտարարել է , որ կառավարությունը նպատակ է դրել`  դեպի Չինաստան, Հնդկաստան , Ինդոնեզիա, Հյաուսիսային Աֆրիկայի երկրներ և Լատինական Ամերիկա, արտահանման ցուցանիշը հասցնել 5 միլիարդ դոլարի: Վարչապետը ասել է, որ կառավարության կողմից առանձնացվել է 56 հեռանկարային շուկաներ: Այդ  շուկաները  շատ հարմար են բելոռուսական արտադրանքի իրացման համար:

Պաշտոնական տվյալներով 2015 թվականին, Բելառուսը արդեն 107 միլիոն դոլարի ապարանք է արտահանել  այդ 56 շուկաներ: Արտահանման այս ծավալը  գերազանցում է անցած տարվա ցուցանշին:

Կոբյակովը խոստացել է , որ երկրի իշխանությունները և Ազգային բանկը  կոշտ դրամավարկային քաղաքականություն են վարելու: Նրա խոսքերով այս քաղաքականության միջոցով հնարավոր կլինի ազգային արտարժույթը բերել կանխատեսված ցուցանիշին և հասնել արժեզրկման թույլատրելի չափին:

Ավելի վաղ երկրի վարչապետը կառավարության նիստի ժամանակ կոչ է արել չկենտրանանալ ռուսական շուկայի վրա և փոխել արտահման ուղղությունները: Կոբյակովը հայտարարել էր , որ «2015 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում, Բելառուսի արտահման ցուցանիշները նվազել են ` 22,7%- ով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ռուսաստանի շուկայի հետ աշխատելը ավելի է դժվարացել, քանի որ այնտեղ տնտեսական անհասականաի վիճակ է նկատվում և տեղական արտադրանքի խրախուսման և պահպանման ջանքերն ուժեղացել են»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter