HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Գոհար Ենոքյանի

Այսօր մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստը: Պատգամավորների գրանցվելուց հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե չեն կարող ձև անել, թե երեկ ոչինչ տեղի չի ունեցել:

Պատգամավորը նշեց, որ երեկ ձերբակալվել է Գերագույն խորհրդի, ԱԺ նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանը: Պատգամավորն ասաց, որ ձերբակալվածների պահման վայրում երեկ հանդիպել է Գոհար Ենոքյանին և պնդում է, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

«Ես դիմում եմ խորհրդարանի իմ գործընկերներին միանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ովքեր խափանման միջոցը փոխելու ստորագրահավաք են նախաձեռնել, քանզի րոպե առաջ 73-ամյա առողջական շատ վատ վիճակում գտնվող Գոհար Ենոքյանի խափանման միջոցը պիտի փոխվի: Ես վստահ եմ, որ Գոհար Ենոքյանը ազատության մեջ լինելով  հանրային որևէ վտանգ չի ներկայացնելու»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter