HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ եւ լրացումներ ԿԲ խորհրդի նիստում

Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 5-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում,  «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում, «Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը և հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում, «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում, «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, ղեկավարների որակավորումը, գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում:

ԿԲ խորհուրդը հաստատել է «Կենտրոնական դեպոզիտարիայի`  կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում կատարված փոփոխությունները եւ «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները»:

ԿԲ խորհուրդը վերաձևակերպել է «Դրամատուն» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան:

ԿԲ խորհրդում հաստատվել են նաեւ «ՀՀ ԿԲ 2014թ. տարեկան վիճակագրական տեղեկագիր», «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը 2014թ.» եւ  «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2014թ. » պարբերականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter