HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանը՝ Սահակաշվիլուն. «Ջավախքի հայաթափութունից ոչ վրաց պետությունը, և ոչ էլ առավել ևս վրաց ժողովուրդը չեն շահելու»

Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլու՝ Ադրբեջան կատարած շրջագայությունների և այդ ընթացքում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  

  «Սեփական երկրի արդարադատությունից փախած Մ. Սահակաշվիլին ադրբեջանական շրջագայության ժամանակ արած հայտարարություններով ապացուցել է իմ ասածներից գոնե երկուսի ամբողջական իրավացիությունը:

 Առաջինը՝ որ տնտեսական ներդրումները, ճանապարհային և էներգետիկ ինֆրաստրուկտուրաների զարգացումը, երբևիցե չի եղել Վրաստանի՝ վրացի կամ առավել ևս հայ քաղաքացիների համար, այլև մի-միայն իրականացվել է,  որպեսզի ապահովվի կեցության նվազագույն պայմանները՝ «թուրքական մեծ վերաբնակեցում»  պանթուրանական ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի տարածքում վերաբնակվելու համաձայնություն տված Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև թուրք-մեսխեթցիների համար: Ծրագիր, որը լինելու էր արդեն իսկ Աջարական Ինքնավար Հանրապետության տարածքում ընթացող նմանատիպ ծրագրի շարունակությունը և որի հետևանքով մինչև 2030 թվականը (Սահակաշվիլու երազած պաշտոնավարման ավարտը) Վրաստանում քրիստոնյաները դառնալու էին փոքրամասնություն:

 Եվ երկրորդը  ՝ իմ, զինակից ընկերներիս և ընդհանրապես ջավախահայության դեմ եղած հալածանքների, բռնությունների աննախադեպ ալիքը, որը սկիզբ առնելով դեռևս 2006 թվականին, իր գագաթնակետին հասավ 2008-ից  2012 թվականներն ընկած ժամանակահատվածում ոչ թե «Չախալյանական անջատողականություն»-ից ելնելով իշխանությունների հարկադրված քայլ է եղել, ինչպես միջազգային հանրությանը ջանում էր ներկայացնել Սահակաշվիլու հանցավոր ռեժիմն ու նրա հայախոս դաշնակիցները, այլև պանթուրանական ծրագրի իրականացման ճանապարհին գոյություն ունեցող խոչընդոտի վերացմանն ուղղված գործողություն:

Ջավախքի հայաթափութունից ոչ վրաց պետությունը, և ոչ էլ  առավել ևս վրաց ժողովուրդը չեն շահելու, դատարկված  գյուղի հաշվին քաղաք չես բնակեցնի...                                        

2004 թ.-ից  ի վեր այս պարզ ճշմարտությունը փորձում եմ բացատրել Վրաստանի առողջ քաղաքական և  փորձագիտական շրջանակներին, ինչը, ցավոք, գրեթե չի հաջողվում: Բոլորին է հայտնի Վրաստանի քրիստոնյա բնակչության գրեթե զրոյական աճի մասին, հաշվի առնելով այս հանգամանքը՝ պարզ է դառնում, թե Սահակաշվիլին ինչպես է մոտեցրել ալիևահպատակներին նախարարացնելու և վարչապետացնելու ժամանակները:

Հ.Գ. Այն, ինչն ինձ չի հաջողվել, թերևս հաջողվի Սահակաշվիլուն...»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter