HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարական բանկերը խոստովանել են, որ կան կես դար չօգտագործված հազարավոր հաշիվներ

Հաշիվները բացվել են մինչև 1955 թվականը, սակայն այս տարիների ընթացքում ոչ ոք չի հետաքրքրվել դրանցով: Բանկիրները պնդում են, որ այդ հաշիվները նացիստների հետ որևէ կապ չունեն:

Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, շվեյցարական բանկերը ստիպված են եղել բացել այս ինֆորմացիան նոր օրենքի ընդունումից հետո: Օրենքը պահանջում է տեղեկացնել այն հաշիվների մասին, որոնք բացվել են 60 տարի առաջ, միևնույն ժամանակ չեն պահանջվել վերջին 50 տարների ընթացքում:

Շվեյցարիայի բանկերի ասոցացիայի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ տեղեկատվությունը վերաբերում է ինչպես Շվեյցարիայի քաղաքացիների, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների հաշիվներին: Նա ընդգծել է, որ որևէ ուղղակի կապ նացիստների հետ այս հաշիվների մեջ չեն հայտնաբերվել:

«Welt am Sonntag»-ի հրապարակման համաձայն` կասկածելի է եղել միայն մեկ հաշիվ, որը բացվել է Գերմանիայի քաղաքացու կողմից 1940 թվականին: Այժմ այդ հաշվի վրա կա 1000 շվեցարական ֆրանկ:

Համաշխարհային հրեական կոնգրեսը բազմիցս շվեցարական բանկերից պահանջել է բացահայտել այն հաշվեհամարները, որոնք չեն օգտագործվել այս ընթացքում` ենթադրելով, որ այդ հաշիվների մի մասը նացիստական Գերմանիայի ղեկավարներինն է, հետևաբար այդ գումարները կարող են ուղղվել, որպես Հոլոքոստի զոհերի կոնպենսացում: Հիշեցնենք, որ շվեցարական բանկերը մի քանի տասնամյակ արդեն հայտնի են նրանով, որ կարողանում են գաղտնի պահել իրենց հաճախորդներին: Այս հնարավորությունը գայթակղում է:

Աղբյուրը` rbc.ru, լուսանկարը`  Reuters-ի



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter