HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է կեղծել քաղաքապետի ստորագրությունը

Այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անհաիտ Բախշյանը նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:

«Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԺԽ-Ե-0594/11 թվագրված պատգամավորական հարցմանս ի պատասխան 17.10.2011 թվականին ստացել եմ` Երեւանի գործող քաղաքապետի նամակը, իմ կարծիքով, կեղծված ստորագրությամբ, որի մասին մտահոգություններս կիսել եմ թե Կարեն Կարապետյանի, թե քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ:

Խնդրում եմ պարզել եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7–րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տրամադրել պատասխանը, թե ո՞վ եւ ինչո՞ւ է այդ նամակի տակ դրված ստորագրությունը, իմ կարծիքով, կեղծել: Գուցե այն պատճառով, որ քաղաքապետի նամակում իմ կողմից բարձրացված հարցերի պատասխանները շրջանցվա՞ծ են:

Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ իմ պատգամավորական հարցումը վերաբերում էր սեպտեմբերի 24-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված, Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի կողմից հաստատված «Գլուխդ պատին ես տալիս» լուրին եւ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի` հունիսի 28-ին քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետին ուղղված դիմումին ընթացք չտալու մասին: Դիմումով ուսուցչուհին հայտնել էր, որ դպրոցի մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ տնօրենի եւ մայրենիի ուսուցչուհի Խլոպուզյանի կողմից  իր հասցեին հնչել էին զրպարտություններ, որի հետեւանքով վիրավորվել է իր արժանապատվությունը:

Ի պատասխան իր դիմումի, ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանը սույն թվականի հուլիսի 28-ին քաղաքապետարանի  Հանրակրթության վարչության պետի ստորագրությամբ ստացել է նամակ, որում ասվում է, որ «նամակում  բարձրացված հարցերն իրականությանը չեն համապատասխանում» եւ ոչ մի խոսք նման դեպքերում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով պահանջվող վարչական վարույթ հարուցելու եւ Օրենքի 35, 37, 38, 39-րդ հոդվածներով ամրագրված վարույթի անցկացման բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության, մասնակիցներին լսելու եւ վարչական վարույթի նյութերի մատչելության մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter