Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը մուրացկան կնոջը տեսնելով ասում է. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես, ախչի»: Սա ՀՀ պետական պաշտոնյայի վերաբերմունքն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ: Այնքան անկեղծ էր փոխոտիկանապետի զարմանքը, այնքան սրտաբուխ: Երեւի հետո շրջվել է եւ թիկնապահներին հրահանգել այդ կնոջ հարցերը լուծել, այսիքն՝ այնպես անել, որ նա Երանոսյանի տեսադաշտում երբեք չհայտնվի: Այսիքն՝ երեւի ասել է` տարեք սրան վերացրեք:
Չգիտես ինչու՝ Լևոն Ներսիսյանին հիշեցի փոխոստիկանապետի տեսանյութը դիտելիս: Տարիներ առաջ մի հարցազրույցի ժամանակ Լեւոն Ներսիսյանի հետ խոսում էինք հոգեւոր Հայաստանի մասին: Ասում էր. «Չկա հոգեւոր Հայաստան, չի կարող լինել Երկիր Հայաստան: Ու քանի դեռ չկա հոգեւոր Հայաստան, չի լինելու Երկիր Հայաստանը»: Հոգեւոր Հայաստանին երկրում տեղ չկա, նայեք, թե ովքեր են իշխանության հերոսները, որ պարտադրվել են հասարակությանը` Լֆիկ Սամո, Թոխմախի Մհեր, Յուվեցի Կարո, Դոդի Գագո, Չոռնի Գագո, Լիսկա, Շմայս…
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել