HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինուհայրը հավակնում է դառնալ Տաթև համայնքի կենտրոն

Սյունիքի ամենամեծ գյուղում՝  Շինուհայրում, որը հավակնում է դառնալ խոշորացվող ութ համայնքների կենտրոն, այսօր անցկացվում է տեղական  հանրաքվե: 1760 ընտրողները քվեարկության միջոցով իրենց դիրքորոշումն են հայտնում այն մասին, թե համաձա՞յն են, արդյոք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն Տաթևի համայնք անվանմամբ:

 Ժամը 15.40-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների մեկ քառորդից պակաս ընտրող: Տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սևադա Խոջաբաղյանը նշում է, որ ընտրողները պասիվ են, ինչը զարմացնում է իրեն, քանի որ եթե մյուս գյուղերում դժգոհությունն են հայտնում այն մասին, որ իրենց համայնքները խոշորացումից  հետո կկորցնեն վարչական ռեսուրսները, աշխատատեղերը, ապա Շինուհայրի համար ինչ որ առումով շահեկան վիճակ կստեղծվի:

Հանձնաժողովի նախագահ Սոս Խաչատրյանի խոսքով քվեարկությունը կկայանա. «Գյուղական բնակավայր է, բարենպաստ եղանակ, մարդիկ կամ իրենց այգիներում են կամ դաշտերում ավելուկ են հավաքում, կգան»,-ասում է նա:

Համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանը ևս համոզված է, որ ընտրողների մեծամասնությունը կմասնակցի քվեարկությանը, քանի որ նրա խոսքով քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածում տարբեր ձևաչափրով իրազեկման աշխատանքներ են իրականացրել բնակիչների շրջանում, մարդկանց բացատրվել են խոշորացման առավելությունները:

«Սկզբնական շրջանում հիվանդագին էին ընդունում հատկապես այն փաստը, որ Շինուհայր համայնքը կվերանվանվեր Տաթև, բայց հետագայում նրանց պարզաբանվել է սկզբունքը, հիմա կարծես թե խոշորացման կողմնակիցներն ավելի մեծ թիվ են կազմում», -նշում է գյուղապետը: Ըստ նրա, խոշորացվող մյուս համայնքների մարտահրավերը թերևս տեղեկատվության փոխանակումն էր, հիմնականում անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման օպերատիվությունը, հարկերի հավաքագրման գործընթացի կազմակերպումը, բայց երբ մարդկանց իրազեկվեց, որ այդ նպատակների համար խոշորացվող բնակավայրերում կտեղադրվեն տերմինալներ, կգործի թղթավարության օնլայն համակարգ, մարդկանց տրամադրությունները տեղի տվեցին:

«Ժամանակակից նոր տեխնոլոգիաների հաղթարշավում օնլայն հաղորդակցությունն առաջընթաց է և պետք կիրառել նաև աստեղ, մանավանդ, որ կարելի է օնլայն ստորագարություններով աշխատել», -ասում է Սյունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ` Սեյրան Ավետիսյանը, ով քվեարկության օրը գտնվում էր Շինուհայրում: Նրա խոսքով, մինչև այժմ, մանավանդ փոքր գյուղական բնակավայրերում համայնքային ծառայությունների նվազագույն մասն է իրականացվում, ինչպես օրինակ, 10-ից մեկ համայնքում հազիվ թե աղբահանություն կատարվի, իսկ միաասնական պարագայում հնարավոր կլինի մաքսիմումի հասցնել համայնքային ծառայությունների թիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter