Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Լացուկոծ` Հովիկ Աբրահամյանի պատին



Քաղաքական վերջին իրադարձությունները ֆեյսբուքցիներին կարճատեւ ուրախություն եւ խորը հիասթափություն պարգեւեցին: 

Այս պահին ֆեյսբուքում շրջանառվող ամենաթեժ թեման Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին հայտարարություն է: Ինչպես նշվում է ֆեյսբուքյան մի շարք նորություններում` Հովիկ Աբրահամյանն առաջիկա ընտրություններում նշանակվել է որպես ՀՀԿ շտաբի նախագահ:

ԱԺ նախագահի հրաժարականի վերաբերյալ ֆեյսբուքցի Անի Սմբատյանը գրում է. «Լաց ու կոծը տեղափոխում ենք Հովիկ Աբրահամյանի էջ: Այսօր արդեն բոլորս Հովիկ ենք...ու ըտենց...»:

Անի Սմբատյանն, իրականում, չի սխալվում: Հովիկ Աբրահամյանի պատի ափսոսանքի եւ տխուր սմայլիկների տարափն, իհարկե, չի գերազանցի ռեկորդակիր Կարեն Կարապետյանի պատից, բայց դե... Արամազդ Իսկանդարյանը գրում է. «Պարոն Աբրահամյան, տխրեցինք կարդալով Ձեր հրաժարականի մասին լուրը: Ուզում եմ իմ և մի խումբ երիտասարդների անունից Ձեզ մաղթել քաջ առոջություն, միշտ եղեք հայրենիքում և միշտ պատրաստակամ` օգնելու քաղաքացիական լավ նախաձեռնություններին, ինպես, որ օգնեցիք մեզ` հասնել հեռավոր Արցախ: ՉԵՆՔ մոռանա դա... Լավ եղեք... Լավությունը չի մոռացվում, մենք ձեզ հետ ենք, միշտ պատրաստական օգնելու մեր հնարավորության չափով ձեր լավ նախագծերին»:

Հովիկ Աբրահամյանի լավության տակից մի քանի դուրս եկողներ եւս այսօր հարմար են գտել իրենց երախտագիտությունը հայտնել նրա ֆեյսբուքյան պատին. «Պարոն Աբրահամյան մենք ձեզ հետ ենք!!! Մինանալով իմ հարգելի ընկերոջ խոսքերին, ևս մեկ անգամ ուզում եմ ձևզ շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու համար, և իհարկե մեր երկիրը զարգացնելու և բարելավելու համար»,- Արմենուս Արմ:

Չնայած դրան` մեկ այլ ֆեյսբուքահայ Ջենիֆեր Իլիոպուլոուն այս մասին նորության ներքո մեկնաբանել է. «Դրա մարդակեր հայացքը... ում ժողովուրդը չի սիրում, նրան պիտի գնդակահարեն (Շառլի ականջը կանչի)»:

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ֆեյսբուքյան խոսակցությունները դեռեւս չեն ամբողջացել, իսկ այ Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի դասավորության, Սերժ Սարգսյանի «փազլային» քաղաքականության մասին այսօր մի հետաքրքիր ստատուսի հանդիպեցինք:

Ֆեյսբուքահայ Արմինե Գեղամյանը գրում է. «Սերժ Սարգսյան,Վիգեն Սարգսյան,Ալիկ Սարգսյան. ոչ թե Բաղրամյան 26 այլ Սարգսյան 26»:

Այնուհետեւ, անդրադառնալով Սարգսյաններով լցված նախագահական նստավայրին, Արմինե Գեղամյանն ավելացնում է. «Բայց ինչի՞ էն խեղճ աղջկան գործի չեն ընդունում. ախր էն էլ ա Սարգսյան»:

Այս առիթով իր դիտարկումներն է անում նաեւ Լուսինե Վայաչյանը` մեկնաբանելով. «Սարգսյանների դինաստիան ձեւավորվել է արհեստականորեն. նախկին ոստիկնապետին մոտեցրել են նախագահին` ժողովրդական ճնշման միջոցով: Լեգիտիմության հարց չկա, դերասանուհուն հանձնարարված էր ամենատողատակային կերպով նոր տիպի հնչեղություն տալ «սարգսյան» ազգանվանը։ Եւ սահմանափակեմ, դինաստիայի մասին. այն ավարտվեց դեռ չսկսված ժողովրդական արդար պոռթկմամբ սարգսյանամոլության դեմ. ժողովուրդն ասաց` մարդասպան, խուլիգան, այ դու անժելա սարգսյանիչ»,- եզրափակում է նա:

Սարգսյանախառն ստատուսներից միանգամից անցում կատարենք Թռչկանի ջրվեժի համար տարվող պայքարի ֆեյսբուքյան նախաձեռնության էջ: Ինչպես երեւում է` Թռչկանի հարցը լուծվելուն պես` խումբը սկսելու է պայքարել նաեւ Հայաստանի այլ ջրվեժների փրկության համար: Նախաձեռնության անդամ Վահե Մանուկյանն այսօր հետեւյալ գրառումն էր թողել ֆեյսբուքյան էջում. «Վերականգնենք Շաքիի ջրվեժը խումբ չե՞ք ուզում ստեղծեք»:

Նրա այս հարցմանը պայքարի մեկ այլ մասնակից` Մերի Խաչատրյանը պատասխանել է. «Մենք այդ մասին խոսել ենք: Դեռ վաղ է, այն լրիվ ուրիշ կենսագրություն ունի, բայց կարող եք ստեղծել, քննարկումները սկսել, բայց ոչ այս էջում: Շնորհակալություն»:

Նախաձեռնության անդամները like-երով եւ մեկնաբանություններով կարծես համաձայնության են եկել Թռչկանից հետո անցնել Շաքիին: Այնպես որ, մեր բնապահպանության նախարարությունը ֆեյսբուքցիների ձեռքից հեշտությամբ չի պրծնելու:

Նշենք նաեւ, որ Թռչկանի ջրվեժի փրկության համար պայքարողները հեշտությամբ չեն ուտելու իշխանության «կտերն» այն մասին, թե ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները դադարեցվել են: Ակտիվիստները համոզված են, որ այս հայտարարությունն ընդամենը խայծ էր, որ իրենք հետ կանգնեն, եւ պայքարը մեծ ծավալների չհասնի:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանասարյանն այս առիթով գրում է. «Պատերազմի կամ ճակատամարտերի ժամանակ հաճախ է օգտագործվում այս հնարքը, խաբուսիկ նահանջ, անսպասելի հարձակման ակնկալիքով: Հիմա համոզմունքս հետեւյալն է` նույնը անում են Թռչկանում` տեխնիկան հեռացնելով...Կոչ եմ անում բոլորին չընկրկել ու չխաբվել, սա հաղթանակ կլինի, եթե այն ամրագրվի հստակորեն»:

Իսկ Տիգրան Մարտիրոսյանը կարծես հուշում է իշխանություններին, որ պայքարը հետ նահանջել չի կարող, քանի որ այսօրվա բողոքի ակցիան բազմամարդ էր. «Ահագին մարդ կար, հանգիստ սրտով հետ եկա աշխատանքի: Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն...»

Ֆեյսբուքյան շրջայցի վերջում ներկայացնենք տեղացի Մհեր Սիմոնյանի օրվա արկածը. «Այսօր Յունիբանկի Կոմիտաս մասնաճյուղում դրամարկղի աշխատակցուհին հաշվիչով 35000-ից հանեց 34000 և պատկերացրեք` ի վերջո 100 դրամ մանր վերադարձրեց: ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում
    Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց կուզենամ անպայման ճիշտ հասկացված լինել. հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ:
  • ԲՀԿ-ի քայլը՝ Facebook-ի քննարկման թեմա
    Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությունը՝ կոալիցիային չմասնակցելու մասին, բուռն քննարկումների առիթ է տվել Facebook սոցցանցի հայաստանյան տիրույթի անդամներին: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Սաղ գրում են, որ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա: Բա ՀՀԿ-ն մտա՞վ, չհասկացա»: Այս գրառմանը մեկ այլ բլոգեր՝ «Փիղ» անունով հայտնի Տիգրան Քոչարյանը, պատասխանել է. «Կոալիցիան տունը չէր»:
  • Վազգեն Մանուկյանը` դռնապանի պաշտոնում
    Ֆեյսբուքցիներն սկսել են իրենց կարծիքներն ու մտորումներն արտահայտել լուսանկարների միջոցով: Կարծես թե գաղտնի մրցակցություն հայտարարված լինի, թե ով ավելի սուր եւ ծիծաղելի ֆոտո - ծաղրանկար կհրապարակի իր պատին: Նշենք, որ քաղաքական էլիտային ֆեյսբուքցիներն իրոք շատ ճշգրիտ եւ զավեշտալի դերերում են պատկերում: Ներկայացնում ենք այդ լուսանկարներից մի քանիսը:
  • Իսկ դու հրաժարական տվե՞լ ես
    Այս պահինխաղավարը /պայմանական Սերժ/ քթի տակ ծիծաղում է, որովհետև միայն նա գիտի, որ բոլոր խաղացողներինսև քարտ է բաժանել...
  • Սերժը մուկ էր տշում, կաթողիկոսն` աղոթում, ֆեյսբուքցիները` ծիծաղում
    «Հայաստանում կենդանաբանական բալանսն ապահովելու համար անհրաժեշտ է, որ մկից հետո հրաժարական տա նաև Գրանդ Քենդիի փղիկը... Ֆեյբուքյան Փիղը մնացած մկներին լրիվ հերիք է...»:
... կարդացեք ավելին «Ֆեյսբուքի տեսություն» թեմայով
Մեկնաբանություններ (3)
1. GEGHAM09:42 - 2 նոյեմբերի, 2011
SHAT CHISHT VOROSHUM E,,,HIMA GONE JAMANAK KGTNI MONUMENTI TUN@ -DXYAK@ AVARTIN TASCNI
2. Նուբար Ասլանյան11:38 - 2 նոյեմբերի, 2011
Հետեւելով հոդվածի վերնագրին,կուզեմ շնորհավորել բոլորիդ, Երեւանում,Երուսաղեմի «Լացի պատի»քույր մասնաճյուղի բացման առթիվ:Ցանկանում եմ այսօրվա իշխանավոր,բոլոր բիրդան աղաներին երջանիկ լաց ու կոծ:Նաեւ խորհուրդ կտամ նրանց, լացի պատի նախօրոք մշտականներ ձեռք բերելու, որովհետեւ ըստ նախնական եւ վերջին լուրերի, կարող է պատահել լացողների թիվը օր օրի մեծանա,եւ պատը չկարողանա բոլորին ընդունել:Հիշեցում՝ ձեր հետ թաշկինակներ վերցրեք եւ գործած մեղքերի ցուցակը:
3. Mleh 11:41 - 2 նոյեմբերի, 2011
Gzgzvadz, meghq mgan desq ouni veri nkarin mech, mazi nergn al kounatap` hargavor e nergel.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ