Տաթևում ամփոփվեցին տեղական հանրաքվեի արդյունքները
Սյունիքի մարզի Տաթև համայնքում ամփոփվեցին տեղական հանրաքվեի արդյունքները: Այսպիսով` 651 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 417-ը, որը կազմում է ընտրողների 64%-ը:
«Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթևի համայնք անվանմամբ՝ Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով» հարցին քվեարկությանը մասնակցած տաթևացիներից 389-ը պատասխանել են այո, 21-ը՝ ոչ, 8 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր:
Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Խաչատուր Հայրապետյանի խոսքով` ընտրությունների ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ այսօր համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե է անցկացվել Սյունիքի մարզի Տաթև գյուղախմբի 8 համայնքներում:
Շուշան Օհանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել