HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

94,1 տոկոս կողմ՝ համայնքների խոշորացմանը

Արդեն հայտնի են Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում այսօր կայացած համայնքների խոշորացման  հարցով տեղական հանրաքվեի նախնական արդյունքները, ըստ որի նշված համայնքներում  գրանցված 4396 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2968 ընտրող կամ ընտրողների 60,7 տոկոսը:  Քվեարկության դրված հարցին՝ համաձա՞յն են, արդյոք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն Տաթևի համայնք անվանմամբ, ընտրության մասնակիցների 94,1 տոկոսը կողմ է քվեարկել: 100 տոկոս արդյունք է գրանցվել պաշտոնապես հանրապետության ամենափոքր համայնք գրանցված Քաշունիում, որտեղ ընտրության 16 մասնակիցները  կողմ են քվեարկել խոշորացմանը:

Կողմ ձայների թվով «վերջին» տեղում Հալիձոր համայնքն է, որտեղ քվեարկության արդյունքներով գրանցվել է 75,5 տոկոս կողմ ձայն:

Լուսանկարում` խոշորացվող  8 համայքնների ղեկավարները

Մեկնաբանություններ (1)

ՎԱՐԴուհի Սիմոնյան
Մի քանի օր Տաթևում մնացի և չհանդիպեցի գոնե մեկին, որ կողմ լիներ էդ խոշորացմանը՝ հարյուրավոր մարդկանց հետ եմ զրուցել։ Բա դուք չեք ամաչո՞ւմ էս կեղծ թվերը ներկայացնում եք.....Տաթևի քաղաքակրթական արժեքը ճոպանուղին չի, որ գյուղը կախեք դրա պոչից.մտածեք, որ աշխարհի ամենահին քաղաքակրթական կենտրոնը գոնե գազ ու խմելու ջուր ունենա, ոչ թե նրա պատմականությունը ջնջեք աշխարհի երեսից՝գցելով նրան մի քանի համայնքի խառնարանը։ Աչքիս լիսկայի գլադիատորները տաթեվացիներից կերած ծեծի մուռն են հանում, մանավանդ որ ոչ մի ընտրության ժամանակ չեն կարողացել այս մտածող ու քաջ գյուղի ընդդիմադիր ձայները աղվեսի պես գողանալ, Տաթեվը լիսկայացնել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter