HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանձատափում եւ Սվարանցում եւս ամփոփվեցին տեղական հանրաքվեի արդյունքները

«Ասա, որ նախկինում մեկ անգամ եւս  միավորել եք Տաթեւի հետ, դարձրել մի սովխոզ/պետական տնտեսություն/, ի՞նչ օգուտ տվեց: Ոչ մի օգուտ էլ չտվեց, ընդհակառակը, ավելի վատ եղավ գյուղի վիճակը»,-պատում է Միշա Համբարձումյանը, ով եղել է նախկին կոլխոզի նախագահ է: Հետո, երբ գյուղը 1972 թվականին միացել է Տաթեւին, դարձել է տեղամասի վարիչ/բրիգադիր/:

Նա պատմում, որ մինչ Տաթեւին միավորվելը, գյուղը երկու անգամ «բաժանվել» է առանձին կոլտնտեսությունների: «Ընտանիքում ոնց ա լինում, որ որդիները որոշում են ծնողներից բաժանվել, առանձին ընտանիք կազմել: Մեր գյուղացիները դիմել են կառավարություն, ասել են, ուզում ենք առանձին տնտեսություն դառնալ»,-ավելացնում է նա:

 Առաջին անգամ տանձատափցիները  «բաժանվել»  են 1931թվականին, երկրորդ անգամ՝ 1957-ին` կիսելով վարչատարածքային հողերը  ստեղծել են կոլտնտեսություններ Կապանի Աղվանի համայնքում եւ Գորիսի Մալդաշ, այժմ Քաշունի համայնքում:

Հիմա գյուղը կրկին կանգնել է միավորման առաջ, բայց այս անգամ կմիանան եւս 7 համայնք: Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով, Տանձատափ բնակավայր կոչվելով գյուղը կշարունակի պահպանել իր գոյությունը՝ այն հույսով, որ առաջիկայում կունենա բարեկարգ ճանապարհ:  

«Ցույց տուր մի գյուղ, որ էս մի քանի տարիների ընթացքում բնակչության թիվը ավելացել է, հակառակը, ես ինչքան գյուղ կարող եմ թվարկել, որ պակասել ա: Սա ինչի՞ արդյունք ա, ասեմ, ամեն մեկի գլխին ինչ փչում ա, իրականացնում ա»,-ասում Մ. Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա Հայաստանի ամենամեծ խնդիրն  արտագաղթն է:  Իշխանությունները մտածում են, որ գյուղերը միավորելով օգուտ են տալու: Ըստ նրա, միավորման պատճառն այն է, որ  «թե ինչ ա պետությունը մի քանի աշխատողների փող ա տալիս, որ ապրեն, որպեսզի էտ գումարներն էլ չտա, միավորում են, կրճատում, բայց դրանով հարցերը լուծվում ա՞»:

Նախկին կոլխոզի նախագահը համաձայն չէ ՀՀ Սահմանադրության մի կետի հետ. «էսօր գյուղում հանրաքվե  ա անցակցվում, եթե բոլորը «դեմ» դուրս գան, չե՞ն միավորելու, միավորելու են, բա՞ ինչ են անելու: Էնտեղ շատ սիրուն գրված է, բառացի մեջբերում եմ.«Շատ խոշոր համայնքները կարող են բաժանվել, իսկ փոքր համայնքները կարող են միանալ իրար, տվյալ դեպքում պետք է տվյալ համայնքներում անցկացվի հանրաքվե,-հետո հոգոց հանելով շարունակում է,-տակավն էլ կիրում ա, անկախ հանրաքվեի արդյունքներից՝ կարող ենք մենք միավորել համայնքները: Դե հիմա արի խելացի մտածենք, նպատակը որն ա՞ հանրաքվեի»:

Ժամանակին Տանձատափում ապրում էր 270 մարդ, այսօր`97:  

«Մեր գյուղ շատ պաշտոնավորներ են եկել, ասել են ձայն տվեք, լավ ա լինելու, անիմաստ բաներ են, էտ իմ կարծիքն ա, ոչ մի օգուտ էլ չի տա խոշորացում»,-ասում է 81 ամյա տանձատափցին:

Հարցին, թե որն է  համայնքի երեք ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները, Մ. Համբարձումյանը նշում է. գյուղտեխնիկայի ձեռբերում. «Արա, բա մի տրակտոր չլիներ հող մշակեինք»: Հետո ինքն իրեն ընդհատում. «Բա վարեցի, հետո որ գյուղմթերքը չեմ կարողանալու  իրացնեմ, ամբարներում փչանալու ա, խի չարչարվեմ:  Գոնե մի տեղ լինի տարածքում,  մարդիկ իրենց ունեցվաքն իրացնեն»:

Խոսելով ջրամատակարարման մասին,  նա փաստեց, որ  այդ հարցն իրենց մոտ շատ լավ լուծված է: Խնդրի լուրծման գործում իր ներդրումն է ունեցել նաև Մ. Համբարձումյանը: Դեռ իր  պաշտոնավարման տարիներին կարողացել է իր հայրենի գյուղի զարգացման հարցերում իր լուման ունենալ, մասնավորապես, այժմյան համայնքապետարանի շենքն իր նախագիծն ու ծրագիրն է եղել, խմելու եւ ոռոգման  ջրերը գուղամեջ է հասցրել,  ճանապարհներ է բարեկարգել, առավելապես, դաշտամիջյան ճանապարհները:

Ամփոփելով այսօրվա տեղական հանրաքվեի արդյունքները, պատկերը հետեւյալն է. Տանձատափ համայնքի 64 ընտրողներից ընտրատեղամաս է ներկայացել 48-ը, որից 47-ը կողմ է արտահայտվել համայնքների խոշարացմանը, մեկ ընտրաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ ահա հարեւան Սվարանց համայնքում 224 ընտրողներից իր ընտրական պարտքն է կատարել 145 ընտրող: Այստեղ ձայները տեղաբաշխվել են 145 կողմ, 2 դեմ դիրքորոշմամբ, 3 հարցաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Մարիամ Մաթեւոսյան

Մեկնաբանություններ (1)

Խնձորատափցի
48 - ից 47 - ը կողմ են քվեարկել, երեւի ճիշտ են արել, - Տանձատափը կտափեն կպրծնեն, ոչ գեղ ոչ գեղացավ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter