ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Արտաշ Ստեփանյան. «Չեմ կարող ասել, թե համայնքերի խոշորացումից հետո ինչ կարող է փոխվել, ապագան անորոշ է երևում»



Թումանյան քաղաքի  1541  ընտրողներից  համայնքների խոշորացման մայիսի 17-ի հանրաքվեին մասնակցել են 634 ընտրողներ, նրանցից 576 –ը կողմ է քվեարկել, 36-ը` դեմ, 22 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

«Սովետական ժամանակ սովխոզները միացրին իրար, բայց մեկ, երկու տարի հետո նորից քանդեցին: Ինձ համար տարբերություն չկա, միացած է, թե առանձին:  Եթե իշխանությունը գտնում է, որ  էտենց ձեռնտու է, թող միացնեն: Ես համայնքերի խոշորացմանը կողմ եմ, բայց, որ դեմ կանգնես ինչ պետք է անես»,- ասաց Վաղիկ Մելքոնյանը:

«Օրինակ ասեմ, մեր  քաղաքապետ Ձավարյանը, ընտիր ա,  լավ քաղաքապետ ա: Դե օրինակ, ես քեզ ինչ ասեմ,  էն մարդու ձեռքից ոչ մի բան չի գալի: Չունի էլի, չկա, որ գործ անի: Երկրորդն էլ, իրա վերաբերմունքը  ժողովրդի հանդեպ, լավն ա: Աշխատանք ա պետք, ինչ անենք, աշխատանք չկա: Չեմ կարող ասել, թե համայնքերի խոշորացումից հետո ինչ կարող է փոխվել: Ապագան  անորոշ է երևում, որը ճիշտն է, էն եմ ասում»,- ասաց Արտաշ Ստեփանյանը:

«Որտեղ լավ բան կա, որ էս քաղաքում լավ բան լինի: Տեսնում եմ, որ երկրի ապագան լավը չի գնում: Էս սաղ Հայաստանը թողնում, գնում են:  Հիմա կոպիտ ասած, ամբողջ ժողովուրդը աշխատանքի պահով են գնում:  Ես Թումանյան քաղաքում սլեսարից սկսած, մինչև ցեխի վարիչ եմ աշխատել` մեր հրակայուն աղյուսի գործարանում: Հիմա ես Երևանում պահակ եմ աշխատում: Էստեղ մի հավաքարարի գործ էլ չենք ճարում: Վերևի խավից բռնացրած, մտածում են, թե էս ժողովրդից, ոնց մի բան չանգռեն:  Եթե հնարավորություն լինի, որ օդի վրա մի հատ  վինտիլ  դնեն, որ ասեն հարկ տուր, կդնեն: Ու, եթե էդ օդի հարկը երկու օր ուշացնես, կբռնի,կփակի: Այ էդ է մեր ղեկավարության մտածելակերպը: Ես լավ բան չեմ տեսնում համայնքերի խոշորացման մեջ»,- ասաց Գեորգի Քոչարյանը:  Թումանանյան քաղաքի  ընտրողները ավտոմեքենաներով  էին   տեղափոխվում   ընտրատեղամաս: «Մենք մեր  ընտրողներին ընտրատեղամաս ենք տեղափոխում մեքենաներով,  որ ավտոմեքենաներ չուղարկենք մարդիկ  հեռու թաղամասերից էս եղանակին  ոնց  կմասնակցեն հանրաքվեին»,- ասաց  քաղաքապետ Լևոն Ձավարյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ