HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդական կազմակերպությունն արձանագրել է վարչական ռեսուրսի էական միջամտություն հանրաքվեի ժամանակ

Երեկ՝ մայիսի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնած համայքների խոշորացման տեղական հանրաքվեն Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Շինոհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի, Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի և Հովքի համայնքներում։ Հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրական համակարգեր» ՀԿ-ն հրապարակել է նախնական զեկույց, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով կազմակերպությունը հանրաքվեի օրը դիտարկումն իրականացրել է պլանավորված 11 տեղամասերի փոխարեն միայն թվով 3 ընտրատեղամասերում (դիտարկումն իրականացվել է կամավորների ռեսուրսներով)։ Դրանք են՝ Դիլիջանի մշակույթի պալատ՝ 41/1, Թեղուտ համայնքի 41/01 և Հաղարծինի համայնքային կենտրոն՝ 41/1)։ Մինչ այդ կազմակերպությունը հետևել էր հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքին։ Դիտարկաման արդյունքում պարզ դարձավ, որ գոյություն ունեն էական օրենսդրական բացթողումներ՝ ինչպես «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ «ՀՀ Ընտրական օրենսգիրքում»։

Ընտրական օրենսգրքի բացերից մեկը վերաբերում է նույնականացման քարտերի կիրառման հետ կապված կարգավորումների բացակայությանը՝ ինչը կրկնաքվեարկությունների ռեիսկեր է պարունակում։ Արձանագրվել են քվեաթերթիկների կորուստներ (կարուսելի ռեսկ), մարդկանց կուտակումներ ընտրատեղամասի մոտ (ինչը մարդկանց խմբերով ուղեկցելու արդյունք է), պետական և տեղական իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների ներկայություն ընտրատեղամասի ներսում, բազմակի քվեակության դեպքերի փորձեր, լցոնումներ անելու տրամադրվածություն, ինչը չի իրականացվել միայն մեր դիտորդի ներկայության պատճառով։

Հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքում և, հատկապես, հանրաքվեի օրը արձանագրվել է վարչական ռեսուրսի էական միջամտություն։ Հանրաքվեի օրվա ընթացքում կազմակերպման գործընթացում բոլոր համայնքներում ակտիվ մասնակցություն են ունեցել մարզպետարանների և պետական այլ իշխանությունների ներկայացուցիչներ։ Քարոզարշավի ընթացքում պետական պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է Համաշխարհային բանկի, ԵՄ-ի այլ միջազգային կառույցների կողմից համայնքներում բազմամիլիոն ներդրումների մասին, եթե բնակիչները կողմ քվեարկեն։ Իրավական կարգավորումների բացակայության, քաղաքական ուժերի ակտիվ ներգրավվածության, ԶԼՄ-ների ոչ-էական ներգրավվածության ու մրցակցային պայմանների բացակայության պատճառով քարոզարշավի և հանրաքվեի քվեարկության ընթացքն անցել է վերասկողության ու հավասարակշռման մեխանիզմների բացակայությամբ՝ թափանցիկության ու հավաստիության մեծ ռիսկեր առաջացնելով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter