Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ընտանիքն այլեւս ոչինչ չունի գրավադրելու՝ երեխային կուրությունից փրկելու համար




3-ամյա Մարիաննային մեր տեսախցիկը դուր չէր գալիս. երբ զգում էր, որ իր մասին են խոսում, միանգամից հեռանում էր: Մարիաննան, անկախ իր ցանկությունից, ծննդյան առաջին իսկ օրվանից անընդհատ ողջ ընտանիքի ուշադրության կենտրոնում է: Փոքրիկը վաղաժամ է ծնվել (33-34 շաբաթական)՝ 2 կգ քաշով, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է աչքի գլաուկոմա հիվանդությունը: Կյանքի առաջին 7 օրերը Մարիաննան անց է կացրել վերակենդանացման բաժանմունքում, այնուհետեւ 1.5 ամսով տեղափոխվել նորածինների պաթոլոգիաների ստորաբաժանում:

Բնածին գլաուկոման հիմանականում բուժվում է վիրահատական եղանակով: Քանի որ Մարիաննայի ներակնային ճնշումը բարձր է եղել, ինչը ռիսկային է դարձրել վիրահատությունը, տեղացի բժիշկները փոքրիկի ընտանիքին ուղղորդել են Լենինգրադի մարզային պետական առողջապահության գործակալության մանկական կլինիկական հիվանդանոց: 2012թ.-ի սեպտեմբերին այդ հիվանդանոցում բժիշկ Դիսկոլենկոյի գլխավորությամբ իրականացրել են աչքի շտապ վիրահատություն՝ փոքրիկին կուրությունից փրկելու համար:

Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, սակայն երեխային Հայաստան տեղափոխելուց 4-5 ամիս անց ներակնային ճնշումը կրկին բարձրացել է: Մարիաննայի ընտանիքը բնակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Նրանք գրավադրել են տունը եւ ողջ գույքը՝ երեխային կրկին Սանկտ Պետերբուրգ հասցնելու համար: Այս պահին Մարիաննան պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո՝ քանի դեռ ներակնային ճնշման տատանումներ ունի: Նրան արդեն 6 անգամ հասցրել են Սանկտ Պետերբուրգ. այս անգամ ընտանիքը որեւէ հնարավորություն չունի երեխային տանելու: Յուրաքանչյուր պետերբուրգյան այցելության ժամանակ ընտանիքը մոտ 4000-5000 ԱՄՆ դոլար է ծախսում:

«Մենք մեր տանը կարելի է ասել վարձով ենք բնակվում. ամեն ինչ գրավադրել ենք բանկում: Վարկերի մարման օրերը հենց մոտենում են, արդեն ողջ ընտանիքով հայտնվում ենք սթրեսային իրավիճակում: Այդ ամենը ոչինչ, եթե հնարավորություն ունենանք երեխային հաջորդ բժշկական այցելությանը տանել: Ամեն անգամ երբ գնում ենք, բժիշկն իր եզրակացության տակ գրում է հաջորդ այցելության օրը: Հիմա սեպտեմբերին պիտի նորից տանենք, բայց արդեն որեւէ բան չունենք, որ գրավ դնենք: Չգիտենք ինչ պիտի անենք, օրերը գնալով մոտենում են, մեր անզորությունն էլ՝ մեծանում»,- ասում է Մարիաննայի տատիկը՝ Օֆիկ Հովսեփյանը:

Երեխայի առողջական հարցերով զբաղվել են նրա տատիկն ու պապիկը, քանի որ ծննդաբերությունից հետո Մարիաննայի մայրը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է  ստացել եւ երկար ժամանակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո:

Մարիաննայի հերթական բժշկի այցելությունը Սանկտ Պետերբուրգ նշանակված է այս տարվա սեպտեմբերին, որի համար ընտանիքին մոտ 4000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ:     

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Տիգրան Բաբայան, հայրը (+374 91 912625)


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. ani00:21 - 20 մայիսի, 2015
I think, she should be treated in France,Germany or Switzerland for being healed definitively and not 10 more times in St Petersburg ::: !
2. Roger Ohanesian MD name23:56 - 21 մայիսի, 2015
Has this child been seen by Dr. Lilit Voskanyan, a US trained Glaucoma specialist in the Malayan Ophthalmic Center and is part of the Armenian EyeCare Project team of clinical specialists who teach Glaucoma surgical repair to ophthalmologists from around the world.A team of US academic ophthalmic specialists will be arriving in Yerevan in July and again in the fall to collaborate with their colleagues from Armenia. Please consider bringing her then.
3. lilit15:19 - 13 հուլիսի, 2015
На сегодняшний день какой суммы не хватает для операции ?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ