HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացուն ծեծել են՝ Վարդան Այվազյանի վարձակալած լճից ձուկ որսալու պատճառով

Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչներից մեկին ծեծել են, երբ նա փորձել է ձուկ որսալ Տաբածղուր լճից: Լիճը վարձակալող ընկերությունը, հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն է հիմնադրել: Ծեծել են լիճը տիրություն անող անձինք:

Համագյուղացուն ծեծելը գյուղացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Գյուղացիները պահանջում են իրենց վերադարձնել լիճը և թույլ տալ ձկնորսությամբ զբաղվել այնտեղ, քանի որ տարիներ շարունակ դա իրենց միակ եկամտի աղբյուրն է եղել: Այլապես նրանք սպառնում են հեռանալ գյուղից:

Տաբածղուր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, այդ թվում Վրաստանի բնապահպանության  նախարարի տեղակալ Թեմուր Մուրղուլիան: Նախարարի տեղակալն ասել է, որ այս ամենի համար Միխելի Սահակաշվիլու իշխանությունն է մեղավոր, ով Վարդան Այվազյանի ընկերությանն է նվիրել այդ տարածքը: Այժմ իրենք փորձելու են հարցը որևէ կերպ կարգավորել:

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին Վրաստանում գրանցված «Լճեր» ՍՊԸ-ն ձեռք է բերել լճում ձուկ որսալու արտոնագիր, և բնակիչներին արգելվել է լճից ձուկ որսալ: Վրաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, շուրջ 443 հազար դրամով ընկերությանն է տրամադրել լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք:

Տաբածղուրը պատգամավոր Վարդան Այվազյանի ծննդավայրն է, և համագյուղացիները դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  

Թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: 

Մեկնաբանություններ (2)

Հովսեփ
Մեր չինովնիկների ագահության չափ ու սահման չկա։ Բայց միևնույն ժամանակ երբ նայում ես նրանց պաշտոնական հայտարարագրերին, ցանկանում ես դրամահավաք կազմակերպել խեղջերին նյութապես աջակցելու համար։ Իսկ ամենացավալին էն ա, որ էս ամենաթողության վերջը չի էրևում։ Տարեց տարի ավելի ու ավելի լկտի են դառնում, հանդուգն։
Зураб
Комментарий ...Вардан Айвазян - Пазор Армянского Народа! Он устройл настоящий геноцид Грузинским Армянам в селах Табацкури и Молити. Он за 1000 долларов на фиктивном аукционе купил самое большое озеро в Грузии и насильственнимы способами заставляет местным Армянам покинуть родные земли. Кроме Геноцида Армян Грузии, Айвазян такжэ устройл Экоцид на озере Табацкури. Он уничтожает уникальную ихтиофауну Озера.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter