Կիրակի, 23 սեպտեմբերի

Քննիչը կոծկել է Շնողի նախկին համայնքապետի 250 մլն դրամի հավելագրումները



Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը 28.09.2013թ.-ին գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա. Թամազյանին հաղորդում էր ներկայացրել, որ 2010թ.-ի առաջին եռամսյակում Շնող համայնքի բյուջե մուտքագրված 250 մլն դրամից Հայկազ Քոչինյանը գյուղի գերեզմանոցի շրջակայքը եւ ֆուտբոլի դաշտը բարեկարգելու, ոռոգման ջրագիծ անցկացնելու, Հայրենական պատերազմի զոհվածների հուշարձանի վրա սալիկներ տեղադրելու, գյուղի մուտքի մոտ «Շնող» անվանումով ցուցանակ տեղադրելու համար հատկացված գումարներից կատարել է անօրինական ելքագրումներ, որի պատճառով համայնքին պատճառել է էական վնաս: 

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Արարատ Ուլուխանյանը 2013թ.-ի հոկտեմբերի 18-ին քրեական գործ էր հարուցել Շնողի նախկին համայնքապետ Հայկազ Քոչինյանի դեմ: Ա. Ուլուխանյանը 10 ամիս անց, 2014թ.-ի օգոստոսի 13-ին, քրեական գործը կարճելու եւ Հայկազ Քոչինյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել: Ավագ քննիչի որոշումը հաստատել է Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը:

Ա. Ուլուխանյանն իր որոշումով հայտնում է, որ հարուցած քրեական գործով Շնողի համայնքապետարանը ճանաչվել է տուժող, իսկ համայնքապետ Հովիկ Սահակյանը ճանաչվել է տուժողի ներկայացուցիչ եւ հարցաքննվել է: Հովիկ Սահակյանը պնդում է, որ տեղյակ չէ իր դիմումով հարուցված քրեական գործի ընթացքից եւ այդ գործի շրջանակներում որեւէ ցուցմունք չի տվել քննիչին:

Շնողի գործող համայնքապետը գլխավոր դատախազությանը հաղորդել է, որ 2010թ.-ին նախկին համայնքապետը 21 մլն դրամ է հատկացրել գյուղի գերեզմանոցի նոր տարածք գնելու եւ դրա շրջակայքը բարեկարգելու համար: «Այդ ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ն շնողցիներից գյուղատնտեսական նշանակության հողերի 1 քմ-ը գնել է 35 դրամով, իսկ Հայկազ Քոչինյանը գերեզմանոցի տարածքն ընդլայնելու համար իր գնած 3000 քմ գյուղնշանակության հողի 1 քմ-ը ձեւակերպել է 500 դրամ: Օրինական գներով գնելու դեպքում 3000 քմ հողի համար Հ. Քոչինյանը համայնքի բյուջեից պետք է վճարեր 102 հազար դրամ, սակայն բյուջեից ելքագրել է 1,5 մլն դրամ»,- հայտնում է Հ. Սահակյանը: Մնացած 19,5 մլն դրամով նախկին համայնքապետն ընդամենը մետաղյա ցանցով 2 կողմից ցանկապատել է գերեզմանոցի նոր տարածքը:

Հ. Քոչինյանը գյուղի ֆուտբոլի դաշտը վերանորոգելու համար հատկացրած 11,5 մլն դրամով միայն ցանկապատել է դաշտը, մնացած աշխատանքներն անավարտ են մնացել, որի պատճառով արդեն 4 տարի է շնողցիները չեն օգտագործում իրենց ֆուտբոլի դաշտը: Բյուջեի մեկ այլ` 11,5 մլն դրամով նախկին համայնքապետը ոռոգման ջրագիծ է կառուցել Շնողի «Դուզ» հանդամասում գտնվող իր սեփական այգիների համար: «Թեեւ այդ ջրագիծը կա, բայց գյուղացիները չեն օգտագործում, քանի որ ջրագիծը միայն իր այգին է գնում»,- հայտնում է Հ. Սահակյանը:

Վերջինս գլխավոր դատախազությանը ներկայացրել էր նաեւ նախկին համայնքապետի՝ 250 մլն դրամի շրջանակում նախատեսված այլ աշխատանքների հավելագրումների փաստեր:

Ավագ քննիչ Ա. Ուլուխանյանը քրեական գործը կարճելու իր որոշման մեջ Հովիկ Սահակյանի դիմումում բերված Շնողի գերեզմանոցի, ֆուտբոլի դաշտի, ոռոգման ջրագծի փաստերը շրջանցել է: Անդրադառնալով Շնողի մշակույթի տան 19,4 մլն դրամով կատարված վերանորոգման աշխատանքերին, Ա. Ուլուխանյանը արձանագրել է· «2010թ.-ի ապրիլի 28-ին Շնողի գյուղապետարանի եւ «Ֆիրմա Առ-Շին» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է թիվ ԼՄՇԳ-ԱՇՁԲ-43» կապալային աշխատանքերի գնման պայմանագիր, համաձայն որի «Ֆիրմա Առ-Շինը» պետք է իրականացներ Շնողի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքեր: Պայմանագրով աշխատանքերի ընդհանուր գինը կազմել է 19 մլն 452 հազար 900 դրամ: «Ֆիրմա Առ-Շին» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գեւորգյանը ցուցմունք է տվել, որ «Ֆիրմա Առ-Շին» ՍՊԸ-ն կատարել է Շնող համայնքի մշակույթի տան ներքին հարդարման բոլոր աշխատանքերը եւ ստացել է գումարներն ամբողջությամբ»:

Քննիչը, առանց քննչական զննության, հիմք է ընդունել Կարեն Գեւորգյանի ցուցմունքը: Իրականում, մշակույթի տանը 19,4 մլն դրամի շրջանակներում շենքի տանիքի ազբոշիֆերը փոխարինվել է թիթեղյա ծածկով, փոխվել են դռներն ու լուսամուտները, հարդարման որոշ աշխատանքեր են կատարվել միայն մշակույթի տան դահլիճում եւ միջանցքում: «Մշակույթի տունն առ այսօր չունի կոյուղի, զուգարան, ջուր, ջեռուցման համակարգ, 1-ին հարկում վերանորոգված չեն դերասանների հանդերձարանի սենյակները, շենքի 2-րդ հարկում ընդհանրապես չի կատարվել հարդարման որեւէ աշխատանք»,- ասում է Հովիկ Սահակյանը:

Ուլուխանյանը քրեական գործը կարճելու իր որոշման մեջ արձանագրել է զավեշտալի այլ փաստեր: «Շնող համայնքի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքերի համար իրականացվել է 67,488 դրամի ավել շինարական աշխատանքեր»: Այն դեպքում, երբ հարդարման որեւէ աշխատանք չի կատարվել մշակույթի տան ամբողջ 2-րդ հարկում եւ 1-ի հարկի հանդերձարաններում, ինչպես նաեւ զուգարանում եւ կույուղագծերի վրա: Ա. Ուլուխանյանը նախաքննությամբ պարզել եւ հիմնավորել է, որ Հ. Քոչինյանը 2010թ.-ին «Արտադրական բազա» ԲԲԸ-ի տնօրեն Ռուբեն Կլեկչյանի հետ կնքել է պայմանագիր եւ պայմանագրից դուրս ֆուտբոլի մարզադաշտում կատարել է 185 հազար դրամի հողային ավել աշխատանքներ: Թերավարտ մարզադաշտի կոնկրետ ո՞ր հատվածում է Ռ. Կլեկչյանը կատարել ավել հողային աշխատանք, քննիչը չի հայտնում:

Ա. Ուլուխանյանը Շնող համայնքի բյուջեից Հ. Քոչինյանի յուրացումները կոծկելու համար փորձել է «մաքրագործել», նաեւ 1,8 մլն դրամ նախահաշվային արժեքով «Շնող» խորհրդանիշի հուշարձանի գործը: Դեռ 2010 թ.-ին նախատեսված «Շնող» հուշարձանը Հ. Քոչինյանը տեղադրել է 2014թ.-ի աշնանը, իր դեմ քրեական գործ հարուցելու օրերին, այն էլ` ոչ թե գյուղի մոտքի մոտ, այլ իր սեփական գազալցակայանի տարածքում: Սա նույնպես ոչինչ չի հուշել քննիչ Ա. Ուլուխանյանին: 

Ոչ համակողմանի եւ ոչ օբյեկտիվ նախաքննության այսպիսի արդյունքներով ավագ քննիչ Ա. Ուլուխանյանը կոծկել է Հ. Քոչինյանի ապօրինությունները, որն էլ վավերացրել է Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (57)
1. shnrneci12:05 - 21 մայիսի, 2015
պարոն սահակյան նենց ազարտի ես ընկել դատախազին ու քննիչին ել ես քու կարճ խելքով փուռը տալի
2. Hasmik12:19 - 21 մայիսի, 2015
Հայաստանում գոնե իրավապահ մարմինները գործում են անաչառ, իսկ, թե ձեր թերահավատությունն ինչիցա գալիս ինձ թվումա բոլորն են հասկանում (խեխդվողը փրփուրներիցա կախվում) :Պարւն Քոչինյան մենք Շնողի բնակիչներ ենք և շատ լավ ենք տեսել ձեր աշխատանքը, թե սրանք ինչ կասեն էական չի որովհետև իրանք երկուսուկես տարում բացի գյուղը ավերելուց ու բանբասելուց ոչինչ չեն արել ու չեն էլ պատրաստվում անել: Մենք անհամբեր կսպասենք քո վերադարձին.
3. հավատացյալ քրիստոնյա12:24 - 21 մայիսի, 2015
Պոզի խաչի մասին մոռացել ես այ սրբապիղծ էտ էլ են մի ելույթիդ կսպասենք անհամբեր, հանկարծ չմոռանաս
4. qveater17:14 - 21 մայիսի, 2015
Պարոն Քոչինյան մենք հույսով սպասում ենք 2016թ ձեր թեկնածության առաջադրմանը, մեզ հուսախաբ չանեք; Եկեք ես ավերակ դարձած գյուղը նորից ոտքի կանգնեցրեք
5. ծնող17:26 - 21 մայիսի, 2015
էտ ինչ կարճ հիշողություն ունեք եկաք գեղը ավերեցիք. ասֆալտապատ ճանապարհները գռունտավոյ սարքեցիք, անվճար մանկապատեզը վճարովի, վճարովին էլ մթամ քիչա գան չգան պետքա տանք, անվճար տեղեկանքի համար պետքա վճարենք որ տաք ետ էլ թե բախտներս բերի ձեզ գյուղապետարանում բռնացնենք, կամ դատարանում ես կամ Երեվան; բացի խալխին անհիմն վարկաբեկելը ուրիշ բանուգործ չունես? մեմեն էլ էտ 20 տարվա քենը մոռացի հիշի որ գյուղապետը մենակ քանդում չի այլ հակառակը՛ սարքումա
6. Նելի19:24 - 21 մայիսի, 2015
Ըստ Հ.Սահակյանի Հ.Քոչինյանը միայն մի դեպքում է ճիշտ,երբ օտարեց մշակույթի տան հարակից տարածքը,քանի որ մյուս մասն էլ ինքն էր օտարելու...այս մասին երբեք ու ոչ մի տեղ ոչ մի անգամ չի հիշատակվում,սա է մեր իրականությունը
7. Շնողնեց22:38 - 21 մայիսի, 2015
Հարգելի Պարոն Սահակյան մարդ այդքան փոքրոգի չի կառող լինել: Գյուղի նմասին մտածեք, որն ավերակ է դառնում , ոչ թե Ձեր անձնական հարաբերությունների մասին:
8. Լևան22:43 - 21 մայիսի, 2015
Պարոն գյուղապետ Հովիկ Սահակյան մինչ ուրիշի կյանքը քննարկելը Ձեր տված ղոստումներն ի կատար ածեք, քանի որ գյուղի բնակիչները արդեն իսկ մտածում են գալիք ընտրություններում ձեզ չընտրելու մասին: Վերջ տվեք բամբասանքին, արդեն հոգնել ենք և զբաղվեք իրոք որ գյուղի համար կարևոր խնդիրների լուծմամբ:
9. Գուրգեն23:22 - 21 մայիսի, 2015
Հայկազ, էտա գլխի ենք, որ էս հիմարությունները դու ես գրում ու կնիկդ: Էդ թող, ու ազնվորեն պատմի տենունք խի ես Շնողը էս կարգի թալանել : Այ տղա , ոնց երևում է դու տանող տեղ ես ունեցել, չես կշտացել:
10. Սուրեն 23:37 - 21 մայիսի, 2015
Հայկազ , ըժում հլա պատմե տենունք, մեր գեղի ամբուլատորիայի շենքի 2-րդ հարկը էդ ոնց ելավ,խլեցիր գեղըցոնցի , ըժում աղջկանդ հմա տուն սարքեցիր: Հլա դռանդ կանգնած էն ջիպերդ ու մնացած ավտոներդ հմբարե ու գրե, թող սաղ իմանան ինչ խայդի թալանչի ես ելել դու: Դեռ հլա խոսում էլ ես դու, թու քու նամուսին
11. իսկական շնողնեցի23:45 - 21 մայիսի, 2015
ես ինչել ճանճերի նման վրա էք տվել... Հարգելի Քոչինյանի ազգական-բարեկամներ, ֆան կլուբի անդամներ, ես պատվերով համերգի տոմսից կարողա ավելացած լինի, ուզող կա....
12. իսկական շնողնեցի05:59 - 22 մայիսի, 2015
էտ թե մեր ու գեղիտ մասին մտածող ես քեզ ներկայացնում այ գեղապետ, էտ Բազի քինթը խի ծախեցիր, չմտածեիր որ մեր ապրանքն ուր տենք տանի, թե տենց թեթև սրտով մեզ մի կտոր հացից կարեցար կտրես այ............
13. Շնողի թղթակից՝Շավո09:57 - 22 մայիսի, 2015
ասֆալտապատ փողոցը ցեմենտ-բիտոնի հետ ես՞, էնքան ազդվեցի գրածիցտ ասի կարողա էս մարդն իրոք ասֆալտա արել խաբար չենք, բանչիկա նեղվիլ մի, Աստված տա գեղապետ ընտրվես մինել ցեմենդ-բիտոն կանես դու ավազից լավ ես գլուխ հանում, համել ուրիշ կողմից նայի, թազա փող դուրս գրելու առիթա, մի իրեք միլիոնել ըտի կաշխատես..... ազատ երկիրա, դու հանգիստ պատրաստվի ինքնաառաջադրվելուն, մի քիչ շուտես սկսել ինքնագովազդը, բայց ոչինչ, կարևորը սկսել ես, բա խու չէ նստիլ տեիր տենալ գեղիտ փողոցնին ոնց են ,,ավերում,,....թե ջուրն ինչներին էր պետքը, հենա ջուր կար էլի իրեք ամիսը մին գալիս էր, ինչանեք թե ցեխաջուր էր, մեր պապերն էլ զտած ջրով չեն ծնվել վենձացել.....համել խու սաղ քու նման խելոք չեն , կարային չէ ճամփեքը սարքեն հետո քանդեն մինել սարքեն, փողի տեղը չգիտեն հու սաղ քու նման խելոք չեն...էէէէէ, բա էսել կյանքա....
14. բան ասեմ բան լսես10:12 - 22 մայիսի, 2015
կիկոսի մահի տակ մնացածներ , ճիշտ հասկացա՞, ենթադրում ես, որ Սահակյանը ուզումա մշակույթի տան տարածքը սեփականաշնորհի, դրա համար ես բողոքի ձայնտ բարձրացնում, թե զարմանում ես որ կարա սեփականաշնորհի խի չի անում՞.....իսկ կարողա կարենաս ասես էգուց քանի անգամ եմ հորանջելու
15. պողոս-պետրոս11:03 - 22 մայիսի, 2015
ամոթն ինչա որ չունես սահակըան հավիկ, քիչա մնում մի լուսապսակ էլ դնես գլխիտ ու նոր մանգաս, եթե ոմանց հիշողությունը կարճա ու չեն հիշում թե ոնց հոշոտեցիր անտառը ու կորար քաղաք, հմի նորից մրջանանց աթոի հետ միասին ձեռնարկել ես , թե բան էլ մնացելա խժռեք ու մեր հարիֆ գեղացոնց հիշողությունը թարմացրեք: դու պետկա ասես թե ում ավտոնա քեզ ավելի ձեռնտու, ով գնա հանդը , ով չգնա; ըտի բնապահպան ես խաղանում համա տասը լարի ես խաղանում, հետո ինչ որ խաբվեցինք քու նմանին ըտի բերինք
16. ՆԵԼԻ11:20 - 22 մայիսի, 2015
չե բան ասող բան լսող թե տեղյակ չես իմացի որ ետ տարածքն արդեն իսկ տվածա Ոսկերիչ Աթոյին հետնէլ կռվախնձորա դառել իրա նախկին համախոհների մեջ; Դրա հմար մեկին ու երկեւսին են խոստանում, ոչ թե հարյուրի ականջին էլ քչփչում են ու ասում իմացող չլնի:
17. Samo14:48 - 22 մայիսի, 2015
Հայկազի ազգական-բարեկամներ նամուս ուն եցեք
18. Karen14:56 - 22 մայիսի, 2015
սովել եք հիմա էլ Աթոյին անցել.թե նախանձնա խոսում
19. ԱՆԴՈ18:37 - 22 մայիսի, 2015
ՈՍԿԵՐԻՉ աթոն 40,000 դոլառա տվել , որ դառելա անօրեն, անտառի պահապանա դարձել, սարքած խանութը, երշիկի ցեխը, մեքենաները ֆորդը ուսանող երևանի իրավաբանական ֆակուլտետում երևի հոր թողած ժառանգությունովա , բա խի չես դրա մասին դրում լարիսա եթե արդար լրագրող ես ,իսկ իրա մասին խի չես գրում, թե ձմեռվա փետտ ապահով պահումա, սահակյան հավիկի համար պատնեշներ կառուցեց տուֆով, բերանը փակեց ընգերացավ գիդի գլղի գալիքը, սուր անկյունա պետք որ գա հրապարակի թե վերահսկիչ պալատ ամեն օր իրար են ուտում ծեծ ու ջարդի մ եջ են կամ ել կաբինետներից փախչում են որ գեղացիք քաչալները բաց չանեն, Հայկազը ինչ արելա շատ օրինական ու անթերիա արել, հավիկ արդեն գոռալուտ ժամերը մոտենում են մի նյութը ինչքան կարաք գրեք գործ տվողներ շուտով բոլորիտ վերջը գալուա, ինչ եք տվել որ չեք կարու առնեք ետ մարդուց, գյուղը խաըտառակ վիճակումա դե գրի արդար լրագրող ամեն օր ուշունց ու անեծք եք ուտում այ նազիր վեզիրներ շան գլուխը մոռացան, ոսկու գողությունը մոռացան դարձան ախպերություն ամոթա աննամուսներ
20. ՄՀԵՐ18:42 - 22 մայիսի, 2015
հետաքրքիրա, որ սահակյան հավիկը դառնա անդրշիրիմյան կյանքի մասնակից ոսկերիչներն ու գարշոկ մանածողները ինչ են անելու?
21. ԱՆԴՈ19:08 - 22 մայիսի, 2015
ՀԵՏԱՔՐՔԻՐԱ ԿԻ ՉԵՔ ՏՊՈՒՄ ԻՄ ԳՐԱԾԸ, ՈՐ ՃԻՇՏԱ ԳՐՎԱԾ ԹԵ ԵՏ ԵԼԱ .............................
22. Իսկական շնողնեցի22:06 - 22 մայիսի, 2015
Անդո ջան հուզվել մի, էսինչ ոգեշունչ ճառ ես գրել, հո Հայկազի մամլո քարտուղարը չես, իհարկե անթերիա արել, ուշունց ու անեծք տվողնել դու ես՞...կարողա ձեր տան խեչնես, համել վերահսկիչ պալատի տեղնել գիտես՞զարգացած, բա դիմի ում ես սպասում, գոռալու պահը հենց որ մոտենա ժամանակին կասես, որ տեղը տեղին գոռանք...սպառնալիքներնել կընդունենք ի գիտություն, եթե քո արածներից հետո քու քաչալը դեռ տեղումա էտ լավա, ուրիշինի հետ դու գործ չունես, նկարի ինչքան ուզում ես , որ տեղից ուզում ես, ազատ երկիր, ազատ մամուլ, բոլորին բարի գալուստ....
23. Լադո23:20 - 22 մայիսի, 2015
խի կարաք գոռաք, ետքան դուխ ունիք հա, 2016 թվին Ջումշուդիչը կգոռացնի հեչ վռազիլ մեք, գլխահան արիք ու թ ողիք, քանի ուսանողի վարձա տվել դե էտ ել գրի, քանի երեխուա պահել ձրի մանկապարտեզում դե էտ էլ գրի, լավ բաները քոռացրելա չեք տենում թե ընդունակ չեք լավը տենալու, դուք ձեր անմակարդակ ու անմարդկային դաստիարակությամբ հա էլ դոփիլ տեք հավիկի ճկատին, Հայկազի մարդկությունից ու թասիբից ունեցեք էլի 1 տոկոս գոնե, մենակ գործ տաք դրանում եք ղոչաղ, գեղը մասերիա բաժանվել միլիոն կտորա եղել ու պրծել,
24. ԱՆԴՈ23:29 - 22 մայիսի, 2015
հեչ հուզվում չեմ, ոգեշունչ ճառս հետոա ազդելու, ուշունց տվողն էլ անծողն էլ գեղացիք են, դուք շաաատ լավ գիդեք , այո ես զարգացած եմ որովհետև ճշտից միշտ էլ խուսափում էք ու վառվում, ջրի երեսա դուրս գալու անումը հանգիստ կացեք ու կտենաք սաղ սիրուն ձևով ոնցա իրա տեղը ընկնելու, գեղին էլա զարգացած գեղապետ պետք ոչ թե թոշակառու արդեն յուղ վառող, ի տարբերության ձեզ ես շատ ղալին մազեր ունեմ , որ քաչալ ըլնեի չեի գրի, վերահսկիչի ժամին էլ սպասեք սուր անկյունի ժամին էլ սպասեք ուրիշ ընդդիմադիր ժուռնալիստի էլ սպասեք գործը հանգիստա սիրում շաաաատ հանգիստ շաաաաաաատ
25. իսկական շնողնեցի10:30 - 23 մայիսի, 2015
Անդո ջան զարգացած գեղապետնել Կյոռնա, բայց դուք իսկականից էս ինչ մեծ կարծիք ունեք ձեր մասին, լսել ես, որ ասում են ,,մազը երկար խելքը կարճ,, Լադո ջան գեղացիք ժամանակին ուզում էին գնան հիվանվանոցի դուռը ջարդեն Կյոռի աղջկան իրա վեշերով շպրտեն դուրս, էտ Սահակյանը չի թողել, քանի որ գոյություն ունի դատարան և արդարադատություն, եթե մարդ գոնե մի քիչ պետական մտածողություն ունի .......իսկ ինչ վերաբերվումա 2016 թվին երևի ի նկատի ունես ընտրությունները, ապա ոնց գրել էի, ազատ երկիր , ազատ գյուղացիք թող դնի, ես չգիտեմ ձեր շրջապատում ,,ընտրությունը,, կարողա ,,գոռալու,, հոմանիշնա(Ելնելով անձնական դառը փորձից), բայց դա ընդամենը ընտրությունա, ժողովրդի ազատ կամոք ընտրված ցանկացած մեկին բարի ընտրություն.....
26. Լրացում11:07 - 23 մայիսի, 2015
ցավալին էնա , որ անգամ չեք էլ ընդունում, որ կան սահմաններ, որ չպիտի անցնել եթե պաշտոն ունես, մեր երկիրը էտա կործանում՝ չտեսությունը, մեքենան ընդամենը տեղաշարժման միջոցա, ոչ թե ճոխություն... մշակույթի տունը ռեմոնտ ես արել, արտաքին հարդարման բաներն արել ես երևացող, մնացածը գրպանել ու զոհի կերպարել ընդունում ես, հսկայակն գումարների ծախս փաստաթղթերթով, բայց գործը չկա...,,Թեղուտի,, հանքի տված գումարները սաղ ջրել տարել ես, էտպիսի հնարավորություն գեղն էլ չի ունենալու, գյուղի բյուջեն կազմվածա մենակ գյուղացու հարկից էնել կեսը չի տալիս, հիմա լոլո ում ականջին ես կարդում...ձեր տունը որ ռեմոնտ ես անում տենցե՞ս ռեմոնտ անում, ձեր տուալետնելա ռեմոնտից հետո էտ տեսքն ունենում...բերածտ օրինակնել քանդած ճամփեքնա, բա ջուրը ոնց քաշեին օդով՞, դե բա յուրացրածտ փողերը հետ տու որ սարքեն....կամել հլա դեռ գյուղի մյուս հատվածի ջրի հարցը պիտի լուծվի, կարծեմ վերջում են սաղ իրար հետ ասֆալտ անում, կնոպկի տեղը գիտես ասա ճտցնենք սաղ մի օրում արվի, կամ սարքենք քու նման փող ծախսենք հետո կքանդենք մի հատել կանենք, կարևորը փող ֆռռալու տեղա, պապերտել սաղ կյանքը ասֆալտով չեն հանդը գնացել, գյուղացիք մի քանի տասնյակ տարի դիմացել են մի քիչել կդիմանան դու անհոգ եղի.....
27. կնքված հավատացյալ11:40 - 23 մայիսի, 2015
հավատացյալ քրիստոնյա-ին մեղքեր գործելով հետո խաչ դնելով մեղքերից չեն ազատվում, ցավալին էնա , որ քո նման օրենք չհարգողներն են պաշտոնի ախորժակ ունենում, գոյություն ունի ուրիշի սեփականության իրավունք, որը պիտի հարգել ...հիմա եսել ձեր տան տեղը եկեղեցի եմ ուզում կառուցել...
28. ԱՆԴՈ13:18 - 23 մայիսի, 2015
բոլորիտ ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստերին, որ առկա են և ամեն ինչ իր տեղում է: անաչառ, արդար լրագրող քանի անգամ կլինես անցած շնողի դպրոցի կողքով, դե շատ, դիմացի քարե շինությունը երբևիցե չի հետաքրքրել քեզ թե ումը կլինի, դե հետաքրքրել է և գիտես շատ հրաշալի, 100,000 դոլլար և ավել արժեք ներկայացնող խանութ, երշիկի արտադրամաս, մեքենաների շարասյուն, բնակարան երևանում դե կապիտալ վերանորոգում, գույք, ուսանողներ ընդունելություն, ուսման վճարներ, չգիտեմ թե որը նշեմ որը թողնեմ, երբևէ անդրադարձել էք դրան , իհարկե ոչ, գուցե ոսկերիչ աթոն համեստ աշխատավարձի միջոցով կամ էլ պապերից հարուստ ժառանգություն է ստացել դրա միրջոցով, հիմա դարձել է անտառի պահապան ու պաշտպան, մի բան էլ ավելի անօրեն է նշանակվում այդ վերը նշվաշ թալանով զբաղված անձը: տեսնես վերևներում չգիտեին դրա մասին դե իհարկե գիտեին, բայց հոդվածների տարափով եղավ այն ինչ երազել էին որ լինի: եթե այդ շինությունները լինեին նախկին անտառտնտեսության տնօրենինը և գյուղապետինը ապա հետքում տարափներ կլիներ հոդվածների և գունավոր նկարների: շատ ես արդար սահակյան հավիկ, քո հաշվետվությունների մասին որ թերթին հրավիրենք գան պարզաբանումներ անես թե ինչ ես արել գյուղի համար:
29. ԱՆԴՈ13:20 - 23 մայիսի, 2015
իսկական շնողնեցու որդին ոսկերիչ աթո ծառայում է ՀՀ բանակում, բայց քո որդին, որ կեղծ փաստաթղթերի միջոցով, հազարավոր դոլլարների միջոցով ,այնպես ԵՂԱՎ որ չի ծառայում, դե ձեր արյունը կապույտա դուք ամեն մակարդակում պիտի տարբերվեք, բայց շուտով այդ փաստը ևս կհրավիրվի նախարար Սեյրան Օհանյանի ուշադրությանը: որ թերթերից լրագրողներ հրավիրվեն որ մի քիչ էլ դրանցով զբաղվի , թե չե ծեծված հոդվածներ անհետաքրքիր, գուցե սուր անկյուն, չորրորդ իշխանություն, 168 ժամ, ազատություն ռադիոկայան, հրապարակ, ժողովուրդ կամ էլ հետքի բայց մեկ ուրիշ լրագող, որ եթերով էլ հեռարձակվի, : Հանգիստ թողեք Հայկազ Քոչինյանին, ձեր կատարած հանցանքների մասին մտածեք, և ձեր գլխի գալիքների մասին էլ հետը:հա ի դեպ անվճար տոմս էիր ուզում ասեմ որ կա 2 հատ վանդակ, բայց գիտես որտեղա,քո սիրելի, պաշտելի. հարազատից ու բարեկամից էլ առավել, ընկեր, ամբաստանյալ Արմեն Լաբլաջյանի կողքի խցում , մեկը քոնն է, մյուսը քո ավագ ընկեր, դասատու, խորհրդաոտ, կոլլեգա, մի գյուղից էք մի տեղից էք, բայց մի հորից ու մի մորից չեք ու ձեզ ախպեր են ասում, այ մեկն էլ նրա համարա: ձեր ձեռքով իսկ եփած կաշան դուք ինքներտ եք ուտելու:
30. Շնող14:28 - 23 մայիսի, 2015
Հարգելի շնողնեցիներ թերթի 22.05.2015թ. համարում կարդացի մի նյութ՝ վերնագրով ,որի ուշադրությանն եմ հրավիրում այ անձանց ու ոչ միայն,որոնք փորձում են լույս սփռեն Քոչինյանների մութ անցյալին,չեմ ցանկանում երկար բարակ գրել ու մեկնաբանել նյութի բովանդակությունը,այդ բարդ գործը(մեկնաբանությունը) հուսով եմ կկարողանաք հեշտությամբ կատարել ըստ արժանվույն:հարգելիներս զերծ մնացեք ուրիշի համար փոս փորելուց,ինչպես ժողովրդական ասացվածքնա ասում՝ :
31. Միքաել14:40 - 23 մայիսի, 2015
ժողովւռդ ջան բան չի մնացել մի տետեվ տարի բան ամնացել ելի ամեն ինչ իրա տեղը կնկնի ես պարոնները դեռ չեն պատկերացնւմ ինչի մեչ են ընկել Պ-րն Սահակյան ետ ծառատւնկի մասին ասելու բան չունես ես ժողովրդին տե ետ վոնց մտահաղացվեց կամ են մարդկանց խոստացված պաշտոններն ինչի չիրականեցրիր այսինքն խաբեցիր ,կամ ասենք տեղադրած խաչի համար ինչի էիր ոստիկաննեռին կանչում կամ ասենք նախնտրական ծրագրերն ինչ եղավ ամպագորգօռ բաներ էիր խոստանւմ աի հոգնաց բիձա չես մտածում որ ամենինչին պատասխան ես տալու իսկ ջրագցերի վերանորոգմանն վերաբերյալ չես ուզւմ մեկնաբանւթյուն անես վոր փեսետ Արամը վերանորոգեց կարացիկ ինչվոր բան ծաղկացնեք պ-րն բիցա տե նենց մտացում ես սաղ քողով ա ծածկվաց խաբեցիր ժողովրդին դա տենց մնալու ա ...............................
32. Շնող14:43 - 23 մայիսի, 2015
բացեք աչքերներդ ու կարդացեք թերթի 22.05.2015թ. Քոչնյան Հենրիկի մասին գրվաց հոդվածը
33. ԱՆԴՈ14:48 - 23 մայիսի, 2015
ԻՆՉՆ Է ՊԱՏՃԱՌԸ , ՈՐ ԻՄ ԳՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՄ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԵՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ԳՐՎԱԾ Է ՃԻՇՏ և ԴԻՊՈՒԿ, ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԻՄ ԳՐՎԱԾ 2 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ;
34. Samo16:51 - 23 մայիսի, 2015
Ո՞ւմ է ձեռնտու դատախազի սպանության քողարկումը ,Իսկ հիմնական կասկածյալներն այդ շրջանում հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ինչպես օրինակ, Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյան .... կարդացեք թերթի 22.05.2015թ
35. Akop16:56 - 23 մայիսի, 2015
Նրա պաշտոնավարման օրոք ապօրինի անտառահատումների գործընթացը վերահսկում էր սեփական եղբայրը` Հովհաննես Քոչինյանը, որը, մասնագիտությամբ պատմաբան լինելով, նշանակվել էր «Հայանտառ»-ի Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն: Իսկ «Լալվար» անտառտնտեսության տնօրենն էլ Քոչինյանի աներձագ Կոլյա Շահնազարյանն էր: Ժամանակին մեծ աղմուկ հանեց մի գործ, որը մեծ դժվարությամբ հաջողվեց պարտակել. Նոր տարվա սեղանին այծյամ ունենալու համար Հենրիկ Քոչինյանը պարտադրել էր որսորդներին իր տուն հասցնել Կարմիր գրքում գրանցված այծյամի միս: Որսորդներից մեկը զոհվեց որսի ժամանակ, իսկ Հենրիկ Քոչինյանն անգամ չկամեցավ օգնել զոհվածի ընտանիքին, նույնիսկ ցավակցություն չհայտնեց:2006-ին Հենրիկ Քոչինյանի անվան շուրջ ծայր առան խոսակցություններ, նրան սկսեցին անվստահաբար վերաբերվել ինչպես կառավարությունում, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում, որի մարզային կառույցի ղեկավարն էր: Նրա պաշտոնանկությունը կապվեց ինչ-ինչ կուսակցական դավաճանության հետ.
36. լրագիր Շավո17:52 - 23 մայիսի, 2015
Անդո դուել ոնցոր բողոքի գիրք լինես, չէք տպում հա չէք տպում , Շեքսպիրն ես ով ես...
37. ԱՆԴՈ20:41 - 23 մայիսի, 2015
հա բա ճիշտ եմ ասում էլի լրագիր ուստա Շավո, բայց ասեմ որ գրածդ կարդացի շատ էլ ծիծաղեցի. Շեքսպիրի բիձու տղեն եմ.
38. կարևոր չի20:42 - 23 մայիսի, 2015
գեղապետ ես ինչես, էտ խի ես գյուղի բյուջեն փոշիացնում. ըտի պաշտոննի ես հորինում, խորհրդական ես պահում, անձնական քարտուղարուհի, շոֆեր, շոֆերիտ ընկերուհին էլ ավտոից անպակաս: որ անասնաբուժ ունես ես երեք տարվա մեջ քանի րոպեա գորձի եկել գեղապետարան որ ամեն ամիս կնգան 50000դրամ ռոճիկ ես տալի, թե գիդես հարամություններտ կոլեկտիվումտ զամոկի տակա? մնացածն էլ հաջորդ հոդվածին կգրեմ
39. իսկական շնողնեցի22:52 - 23 մայիսի, 2015
կարողա Սահակյաննա ուրիշի խանութի բացման արարողակարգը գրել, խանութ բացելնելա օրենքի խախտում , տասնել դու բացի կամել փակի....գնա մի դարի գլխինել դու խանութ բացարա....էտել մթոմ համեմատություն էր՞....դու խանութ չես է բացարել կամ կառուցել դու գեղի հիվանադանոցը մի թաշկինակի գնով քեզանով ես արել..
40. Մոսո23:08 - 23 մայիսի, 2015
այ լորտուկ , կանտռոլից ընգել ես չես ջոկում , որ էլ ի վիճակի չես ոչ մի բանի, դաժե շեմքումտ ես արդեն վեր ընգնում ուղեղտ լավ չի սնուցվում գլուխտ քեզ չի ենթարկվում ինչ ասեմ ենքան Հայկազ ես ասում որ աստված վիր չի ունում արարքներտ , դու դեռ պետքա շատ տառապես այ էսօր-էգուց, որ լարիսան չլնի դու ում ես պետք, ովա քու ձենը լսելու հը, ա յ պախած գեղապետ, ամբողջ կյանքըտ թալանով ես ապրել, ամեն բնագավառում որդեղ որ եղել ես, քու փեսա արամն էլ տնտեսվար վախտը թալան տվեց ալավերդու հիվանդանոցը ու վռնդվեց գործից քվորտ հետ միասին, դու ես խոսում արդարությունից այ ատամտ հանած գել, տակտիկան մոտտ լավա ստացվում բայց դե մենակ քու պեսներին ես կարում դինջացնես, ընգել ես լարիսաի հետևը ու աբիժնիկի պես բռնաբարեցիք մի հոդվածը 600 անգամ տպելով: Հայկազի գափերը հերիք ուտես
41. դրկից գեղացի01:20 - 24 մայիսի, 2015
ես կասեի ձեզ դա էլա շատ, չգիդեիք ետ ինչ եք բերում, գործկոմի դիրեկտր վախտն եք մոռացել, սովխոզի , թե լեզխոզի: ինչքան քանդումա ձեզ քիչա, ինչնա մնացել, ինչ ունի կորցնելու, հայհայը գնացելա վայվայը մնացել
42. լրագիր Շավո02:26 - 24 մայիսի, 2015
Հենրիկ Քոչինյանը առանց գումարներ մուծելու, սեփականաշնորհել է Վանաձորի նախկին Աղվեսների ֆերման եւ այնտեղ նույնպես կառուցել է մեծ հյուրանոցային համալիր: Վանաձորում կա մի մեծ շուկա, որը տեղացիներին հայտնի է «մարզպետի շուկա» անունով: Շուկայի՝ նման յուրահատուկ անվանման պատճառն այն է, որ դրա սեփականատերը նույնպես Հենրիկ Ջումշուդիչն է, սակայն այն ձեւակերպված է նրա վարորդի կնոջ անունով: Քոչինյանն «հորով-մորով» են արել նաեւ Վանաձորի շուկայի հանդիպակաց մայթին գտնվող մշակույթի տան շենքը, որը ճարտարապետական նշանակության կառույց է, սակայն 20 հազար դոլար գնահատելով՝ նրանք դա դարձրել են իրենց սեփականությունը եւ վերավաճառել 230.000 դոլարով: Քոչինյանի ղեկավարման օրոք պետբյուջեից 50 մլն դոլար հատկացվել էր Ճոճկանի ջրագծի անցկացման համար, սակայն այսօր Ճոճկանում ոչ ջուր կա, ոչ էլ փողը: Ըստ վանաձորցիների, մարզպետի կողմից ապամոնտաժվել են նաեւ Վանաձորի կայարանից մինչեւ քաղաքի Երրորդ մաս տանող կամրջի սարքավորումները, Վանաձորից նախկին «Էլեկտրոն» գործարանի տարածք գնացող երկաթգծի 7 կմ հատվածը, եւ այդ ամենը վաճառվել:
43. հասարակ մարդ 08:25 - 24 մայիսի, 2015
Ախր լկտի հայկազ , դու մեղավոր չես, մեղավորը մարզի դատախազն է, հանրապետության դատախազն է, ու հետո Սերժ Սարգսյանն է, որ քեզ նման գող ճիճուն դեռ կարողանում եմ մարդ հայհոյել: Տասնյակ միլիոններ ես լափել, այ շուն ու այնքան էս քեզ տվել անցել, որ դեռ կլյոշ բերանդ հավաքած չես պահում: Քո տղան բանակում ծառայե?լ է , այ տհաս: Էդ հոդվածի փաստերից , թեման մի շեղի: Մեր գյուղի ժողովրդին պատասխանիր լափածդ միլիոնների համար: Դրանք մեր գյուղից վերցրած 186մլն. դրամ հողերի փողերն են: Գետինը մտնես, Հայկազ: Էն ինչու էիր ընտրության գիշերը քո պարտվելու մասին լուրը ստանալուն պես խանգառված քո տան կրակի վրա դրված խաշլամայի պղնձին քացով տալով փողոց գցում: Թե հենց գիտեիր հերդ` ջումշուդը Շնողի գյուղապետի պաշտոնը իր օժիտումն է բերել:Խելքդ գլուխդ հավաքիր ու պատասխանիր, ինչու և որ իրավունքով ես լափել մեզ պատկանող փողերը: Ու քեզ հերոս մի զգա, ճիճու: Մեր գյուղի աղքատ ժողովրդի մեղքն է քո ուսուերին: Հասկացար, ամբաստանյալ Հայկազ Քոչինյան:
44. Շավո09:15 - 24 մայիսի, 2015
38 բա ինչես ուզում, Կյոռտ իրա ու իրա կնգա աշխատավարձն էր 200.000 ի հասցրել, էտ խի չէր ասենք գրադարանավարուհու նման ինքնել չորս հազար դրամ աշխատավարձ ստանում, կամ ջրվորի նման երեսունհինգ Մոսո էս պահին կանտրոլից դու ես ընգած, կատաղած գրածտ վկա...
45. ԱՆԴՈ12:27 - 24 մայիսի, 2015
լկտին ձեր խումբնա, որ առանց Հայկազ կյանք չունեք, այ օձեր, նախանձներ, ինչ եկել ես գեղապետ այ լորտուկ մենակ քեն ու ստորույթուններով ես լցված, մեռաք ծրագրեր մշակելով թե հիմա ինչ անես որ Հայկազին վատ լինի: բայց լրիվ հակառակնա այ վիժվածքներ ձեր խմբով դուք իրար էլ էք ուտում, գեղիտ մասին մի բան արա այ համբալ, կեղտի մեջին լող է`ք տալիս կեխտերը մաքրի, հավաքի, ոչ թե տարիներիտ մաղձը քեզ խեխտումա էլի չեք դինջանում այ ողբամ ձեր անմխիթար վիճակը: որ Թաթոյի Աշոտին ավտոի տակը քցեցիր ու փախար այ լորտուկ, քանի անգամ ցավակցեցիր , հըըըըըըըըըը, քանի անգամ ասա, էնքան լավ մարդիկ են որ չեն բողոքել բերդի ծակը քցեին, այ վիժվածքներ, ձեր մասին խոսացեք հլա ձեր մասին, էտ խաշլամայով պղինձը շլնքովտա դիբել որ ասում ես? խելքը ձեր ուռոդ գլուխներտ հավաքեք, ու գեղի մասին հոգացեք, ոչ թե Հայկազի գափերը կերեք, չկշտացաք էս քանի տարիա արդեն չէ էլի երևի ոսկոռներիցդ հետ սովի մեջ էք
46. ԱՆԴՈ12:48 - 24 մայիսի, 2015
Շնողը էտա հայտնիա եղել միշտ ամեն բնագավառներով , կրթության, բայց գեղի վարկանիշը ընգավ երբ շուքուրի աղջկա մասին հետքում տեղ գտավ խայտառակ հոդվածը: քանի սերունդի հերնա անիծում ,քանի երեխու ճակատագրի հետա խախում խորտակում էէէէէէէէէէէէէէէ, բազում, բայց էլի փողը իր ուժն արավ, չնայած եկած երևանի տեսչական ստուգումին, ասին աղջիկ ջան դու չես համապատասխանում, դու մակարդակ իրոք չունես, բայց դե անդեր փողը արավ իր անելիքը, Հայկազը հենց էտ առումով չի օգել քեզ ոսկերիչ աթո, գնացել էիր մոտը վնգստալով որ Գևոին ասի ընդունի, հմի մոռացար էտքան շուտ, փողով դիպլոմ առաք, սկի դասերի չեր գնում, ասում են մի տետրա ունեցել ամբողջ 5 տարում էտ մի տետրնա եղել դրա ձեռքին, էն էլ որ դիպլմը ստացավ էլի էջէրա եղել դատարկ: դե հիմա եզրակացրեք թե էտ ում էք վստահում վաղվա ապագան գեղի: դուք սովոր էք մարդկանց հացից կտրեք , աստված ձեր հացը կտրի, դա որ ինքնասիրություն ունենա տանից դուրս չէր գա, էտ քայլող դատարկ տարան: անգլուխ դասատու տեհած չեք տեհեք դասվարա անունով: յարափ իրա ազգանունը կարումա ճիշտ գրի, կամ որ ուղղագրական մի տաս բառ տան շատ չէ կարա գրի տուպպպպպպպպպպպոյ
47. Armen12:53 - 24 մայիսի, 2015
«Անտառը հատվել է, հատվում է և դեռ պիտի հատվի, որովհետև մարդիկ դրանից եկամուտ են ստանում ասել է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը
48. դրկից գեղացի13:04 - 24 մայիսի, 2015
Երեւի Հենրիկ Քոչինյանը մոռացել է, որ իր մարզպետության օրոք ինքն էր այն բարձրաստիճան այրերից մեկը, ով նույն Հ. Սահակյանին, այսպես ասած, փորձում էր «աքսորել» այդ մարզից լոկ այն բանի համար, որ Սահակյանը նրանց չէր քծնում ու չէր շարժվում նրանց խաղի կանոններով։ Ինչեւէ, մարզում տարածված լուրերի, Քոչինյանի եղբայր Հայկազ Քոչինյանը զայրույթից ու «մանթրաշից» ջարդուփշուր է անում իր հողամասում եղած կահ-կարասին, անպարկեշտ խոսքեր է հնչեցնում իր համագյուղացիների հասցեին ու հետն էլ դեռ մատ է թափ տալիս, որ ինքը բոլորին իր տեղը ցույց կտա՝ նոր կիմանան
49. ականատես13:09 - 24 մայիսի, 2015
էտ 200000 ստացող կս բայց լորտուկի մոզի խորհրդականն ու քամելյոն շոֆերն են, ուղակի չեմ ջոգում մեյդանամիջի կնգա քմակի քացինա հիշում ոսկերիչի տված, թե իրանց թաղումը դրա ու ախպոր տված շան քոթակը որ տենց պոչը դրելա աթոյի ոտի տակին սողալով-դողալով ռուլիտա ըլում
50. ԱՆԴՈ13:27 - 24 մայիսի, 2015
ոսկերիչ աթո գրածս մեկնաբանություններում բառեր կան որ օգտագործում ես , թե բան գիդես գրի , թե չէ իմ օգտագործած բառերը քեզ համար չեմ գրել հասարակ մարդ չես դու վիժվածք ես 1 3 օրական
51. ՄՈՍՈ13:47 - 24 մայիսի, 2015
գեղի համար գործ արեք, դե անելու բան չունեք ծառ տնգեք որ արամը լորտուկի հետ մի քիչ հարստանան, բայց դրա համար էլ են մարդիկ գալու ստուգելու, տենան ինչ վիճակումա, շնողի օր եք անում ամեն տարի մնի ոտն ու գլուխը կոտրում , երևանից չեն էլ ուզում ժամանեն հյուրերը , ասում են ում համար գանք ոսկերիչի թե լորտուկի, շավո ախր վաբշե եք է կանտռոլից ընգել , դրա մասին խոսք չկա հենց այս է վկայում էս հոդվածը ծեծված, ջարդված աղավաղված, բռնաբարված, էլ ինչ ասեմ որ հասկանաք, գեղի օդը խայտառակությունա, կեխտի մեջին կորած եք ամեն ձևով հոգիներտ ու մտածելակերպներիտ վրա էլա ազդել էտ օդը հասկանում եք, լրիվ իրավիճակը դուրս է հսկողույթունից: ես ուզում եմ լարիսայի ուշադրությունը հրավիրեմ ոսկերիչի թալանած եդ գցած ելածի վրա ու թող նյութ գրի ու կիմանա քննիչը կոծկումա թե բացահայտումա "
52. Շավո 14:18 - 24 մայիսի, 2015
էս ինչել վրա էք տվել, հիմա սա լավ նշանա թե վատ, մեկը ես կարծում եմ լավել խառնվել էք իրար, բայց խի՞ չգիտեմ, դե եթե ձեր ասելով Հայկազը սուրբա էլ ինչ կարիք կա սենց խառնվելու....ուֆֆֆ է դուք կիմանաք, էլ բան ու գործ չունեմ ընգել եմ Կյոռանց խելքին, ժամանակս շատ թանկ եմ գնահատում որ ձէր հետ քյալա տամ...ձեզ բարի զավզակություն....
53. ես14:51 - 24 մայիսի, 2015
Ես Սահակյանի վրա եմ զարմանում, որ ծոցումն էտքան օձա վենձացնում, մինը ես առաջին օրվանից սաղին կազատեի իմ մարդկանց կբերեի, ու ոչ թե վատություն անելու համար, այլ որ թիկունքս ղալին լիներ, որ էտ միջավայրում խաղաղ աշխատել ըլեր, մեջքիցս խբող չլեր....սրանք չենել ջոկում որ էտ մարդկանց են վառում, կծելու ցանկությունն ավելի մեծա քան էտ մարկանց նկատմամբ թասիբը....
54. նախկին շնողնեցի16:03 - 24 մայիսի, 2015
այ տենց Քոչինյան Հայկազի կողմնակիցներ, սրանց իրանց տեղը շանց տվեք, թող իմանան որ մի երկու սողուն այլևս չեն կարա եղանակ ստեղծեն, թե չէ սրանք համեստությունն ու առհամարանքը խառնում են թուլության հետ: ըտենց դուխով պատրաստվեք 2016թ ընտրություններին, էլ առաջվա նման չի ըլնելու. ակն ընդ ական, ատամ ընդ ատաման...... Պետք ըլնի լրագրողի տեղ էլ գիդենք, սուր ու բութ անկյունների տեղ էլ , իրավաբանի ու գողականի էլ : նեց որ կարանք գորձտվողի կոխկին կանգնող սուտի գողականներին վափշե պասլատ անենք
55. Yerevan17:59 - 24 մայիսի, 2015
ժողովուրդ ջան ինչ եք վիրավորում իրառ հանիգստ ԱՊՐԵՔ
56. փաստ18:13 - 24 մայիսի, 2015
ժողովուրդ զերծ մնացեք վիրավորանքներից,կամ տիրապետեք ձեզ կամ մի գրեք!
57. ԱՆԴՈ11:25 - 25 մայիսի, 2015
խոսքս ուղղում եմ հետքի ակտիվ լրագրող լարիսային, դու , որ էտքան ակտիվ, վճռական ու քենը սրտումտ մտնում էիր և Քոչինյան Հայկազի և նախկին անտառտնտեսության տնօրենի կաբինետներ և առանց մի ճիշտն իմանալու , պարզելու թե արդյոք ճիշտ ես վարվում թե չէ, և սահակյան հավիկի, ձեռքով իսկ բռնում էիր տաք շագանակներ` հիմա նույն վճռականությամբ, և նույն ոգով մենք ենք անելու այն ինչ դու էիր անում, քեզ սրբի տեղ դնելով, ուզում էիր իբրև ճիշտը ջրի երես հանեիր? հա? դե հիմա սպասեք մեր շատ ակտիվ գրոհին.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ