HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաշինյանը հետաքրքրվում է` ի վերջո Հովիկ Աբրահամյանը բամփե՞լ է Գագիկ Ծառուկյանին, թե՞ ոչ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության անդամներին հարց ուղղեց` ակնկալելով պատասխան, թե ինչ արդյունքներ են ստացվել փետրվարին ՀՀԿ-ի կուսակցական ժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ, որը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին: Պատգամավորը հնչեցրեց ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններից հատվածներ, որոնք վերաբերում էին հարկերը թաքցնելուն, հանցագործություններ իրականացնելու մասին տարածված լուրերին: Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելով չեն հասկանում, պետք է մի քանի անգամ նրանց ասել ու մի հատ էլ բամփել:

Նիկոլ Փաշինյանն ուսումնասիրել է օրենսդրությունը և այնտեղ վարչապետի կողմից «բամփելու» կետ չի գտել, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը հետաքրքրվեց` արդեն երեք ամիս է անցել, ի վերջո վարչապետը բամփե՞լ է Գագիկ Ծառուկյանին, թե՞ ոչ:

Հ. Աբրահամյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հորդորից հետո եղել է վարչապետի հանձնարարական` ուղղված ֆինանսների նախարարությանը և տրվել է մի շարք ձեռնարկությունների ցանկ, որպեսզի իրականացվեն ստուգումներ:

«Երևի մեկ շաբաթ առաջ, այդ հարցի պատասխանն ակնկալելով, ֆինանսների նախարարն ինձ խոստացել է մինչև մայիսի վերջ, հունիսի 5-ը վերջնական տեղեկանք ներկայացնել արդյունքների մասին»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է կուսակցական նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի երկխոսությանը, ապա վարչապետը նշեց, որ դա ասվել է ընդհանուր կոնտեքստով և վերաբերել է բոլոր այն մարդկանց, բիզնեսով զբաղվողներին, ովքեր հարկերը չեն վճարում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը գնացել է կոնկրետ անձի` պատգամավորի մասին, և վարչապետը չնշեց՝ 3 ամիս անց հանցագործությունները թաքցնելու մեխանիզմների մասին լուրերը, որը ևս ասվել է կուսակցական նիստի ժամանակ, ճի՞շտ էին, թե՞ ոչ: Բացի դրանից՝ հետաքրքվեց, թե ասվածի վերաբերյալ ինչ քայլեր են ձեռնարկել ԱԱԾ-ն և ոստիկանությունը, քանի որ «ահասարսուռ» ձևով է այդ ամենը նկարագրվել:

«Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը անպայման կներկայացվի հանրությանը, քանի որ վերջինս սպասում է այդ ստուգումների արդյունքներին:

«Մենք թաքցնելու որևէ բան չունենք, ես խնդիր չեմ տեսնում: Ուզում եմ համոզվեք, որ մայիսի վերջ, մինչև հունիսի սկիզբ անպայման դրա մասին բարձրաձայն կխոսեն բոլոր պատկան մարմինները, ովքեր այդ ստուգումներն իրականացրել են»,- հավելեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter