HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մի խումբ սենատորների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ այնտեղ հանդիպում ունեցել մի խումբ սենատորների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ եւ պատասխանել ներկաների հարցերին:

Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ այն դիտարկելով որպես բարեկամ երկիր եւ ժողովրդավարության բնօրրաններից մեկը, երկիր, որը Հայոց ցեղասպանությունից հետո դարձել է հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը:

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: 

Հանդիպմանը ներկա էր նաեւ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter