HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթի ենթարկված քաղաքացու բացատրությունները կեղծվել են. հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Սուսաննա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին Երևան քաղաքի Կասյան փողոցում ենթարկվել է վրաերթի, դեպքի կապակցությամբ Ոստիկանության Երևան քաղաքի ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի հատուկ ծառայություն իրականացնող աշխատակցի կողմից նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում վերջինս կատարել է պաշտոնեական կեղծիք՝ հիշյալ բացատրության մեջ կեղծվել է իր ստորագրությունը, և գրվել, թե, իբր, իրեն վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ բողոք չունի: Քաղաքացի Սուսաննա Հ.-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter